ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում աջակցել Արցախի հայերի ապահով վերադարձի իրավունքին

Լուրեր

29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:07
Ինչպես Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:01
ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը
29.04.2026 | 16:58
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանից հեռացավ․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
Բոլորը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջունում է այսօր Կոնգրեսի երկկուսակցական կոչը, որը հղել են քսանչորս նահանգների 87 ներկայացուցիչները։ Նրանք կոչ են անում ապահովել բռնի տեղահանված հայերի «կոլեկտիվ և պաշտպանված վերադարձ» իրենց նախնիների հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ միջազգային իրավունքին համապատասխան, Հարավային Կովկասում արդար և երկարատև խաղաղության աջակցությամբ։

Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի (դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա), Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Վալադաոյի (հանրապետական, Կալիֆորնիա) կողմից առաջնորդվող նամակում օրենսդիրները ընդգծել են. «Մենք կոչ ենք անում ձեզ ներգրավել այս չլուծված հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու բռնի տեղահանված հայերի կոլեկտիվ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ: Այս քայլն ուղղակիորեն համապատասխանում է միջազգային իրավունքին և տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հասնելուն»:

Նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։

Նամակում փաստաթղթավորված են Ադրբեջանի կողմից 2023 թվականին Արցախի շրջափակման և իրականացված ռազմական հարձակման հետևանքները, որոնք «բռնի կերպով տեղահանվել տարածաշրջանի 120,000 քրիստոնյա հայ բնակչությանը»։ Այն ավելի մանրամասն նկարագրում է, թե ինչպես հարձակումից հետո Ադրբեջանը «զբաղվել է քրիստոնյա հայերի մշակութային ժառանգության վայրերի համակարգված ոչնչացմամբ» և իրականացրել «քաղաքացիական գույքի և հանրային ենթակառուցվածքների լայնածավալ թալան և ոչնչացում՝ փորձելով մերժել վերադարձի հնարավորությունը»։

Միջազգային նախադեպերին հղում անելով՝ նամակում նշվում է. «Պատերազմի պատճառով տեղահանված բնակչության՝ իրենց տները վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է»։

Այն նաև հղում է կատարում Միջազգային քրեական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի որոշմանը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգ և ապահով վերադարձը։

Նամակում կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին աջակցել Լեռնային Ղարաբաղի համար Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը, որը Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված դիվանագիտական միջոցառում է՝ «հայերի անվտանգ, ապահով և միջազգայինորեն երաշխավորված վերադարձի միջնորդության համար միջազգային բանակցային հարթակ ստեղծելու համար»։

Նամակում օրենսդիրները նաև վերահաստատել են ԱՄՆ նախկին պարտավորությունները՝ մեջբերելով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի վկայությունը, որը նշել է. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղը լքած բոլոր էթնիկ հայերի համար երաշխավորված լինի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը, եթե նրանք այդպես ցանկանան՝ իրենց իրավունքների ու անվտանգության երաշխավորմամբ»։

Կոնգրեսի նամակն ավարտվում է խիստ կոչով. «Մենք անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքին և Ձեզ հետ համագործակցելու հնարավորությանը՝ տարածաշրջանում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղություն խթանելու համար, որը կապահովի տեղահանված հայերի հիմնարար իրավունքները՝ վերադառնալու իրենց բնիկ հայրենիք՝ առանց բռնության և հալածանքների վերսկսման վախի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի