«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին կես մլն դրամ կփոխանցվի հարկային պարտավորությունները կատարելու համար

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

Կառավարությունը համաձայնություն տվեց որոշման նախագծի, որով առաջարկվում է Առողջապահության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին հատկացնել 559,657.3 հազար դրամ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցելու նպատակով՝ վերջինիս մոտ շահութահարկի գծով առա­ջացած հարկային պարտավորությունները վճարելու նպատակով:

Պարզվել է, որ այս  կենտրոնում արձանագրվել է ՊՈԱԿ-ի կողմից շահութահարկի գծով բյուջե պետք է վճարվի լրացուցիչ 547,204,852 ՀՀ դրամ, որից հարկ՝ 255,276,110 ՀՀ դրամ, տուգանք՝ 153,165,666 ՀՀ դրամ և տույժ՝ 138,763,076 ՀՀ դրամ:

Հարկային պարտավորությունները շարունակում են մնալ չկատարված, քանի որ ՊՈԱԿ-ը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Ավելին, նշյալ պարտավորությունների գանձման ուղղությամբ հարկային մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում հարկային մարմինը իրավասու է կիրառել ՊՈԱԿ-ի դրամական միջոցների և գույքի արգելադրում՝ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան: Բացի այդ, առաջադրված և չկատարված հարկային պարտավորությունների դիմաց ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով շարունակվում են հաշվարկվել տույժեր` օրական շուրջ 45,0 հազար դրամի չափով, որի արդյուքում ընդհանուր պարտքի գումարը ներկայում կազմում է 559,657.3 հազար դրամ:

ՊՈԱԿ-ի բնականոն և շարունակական գործունեությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից համապատասխան գումար հատկացնելու միջոցով առաջացած խնդրին տալ հրատապ լուծում: