ՌԴ-ի կողմից Թուրքիայում կառուցվող Աքքույու ԱԷԿ-ի աշխատակիցները գործադուլի են դուրս եկել․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հարավային Մերսին քաղաքում գտնվող Աքքույու ատոմակայանի շինհրապարակում ենթակապալառուի կողմից վարձված աշխատողներն այսօր գործադուլ են արել՝ պահանջելով վերջին երեք ամիսների չվճարված աշխատավարձը: Ատոմակայանը կառուցում է Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» ընկերությունը, գրում է Bianet-ը։

Գործադուլ անող աշխատողների թվում կան ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ։ Բողոքի ակցիայի ժամանակ նրանք փորձել են երթով գնալ դեպի կառավարման շենք՝ վանկարկելով կարգախոսներ, սակայն նրանց խոչընդոտել է ժանդարմերիան։ Հաղորդվում է, որ ժանդարմերիան բիրտ ուժող միջամտել է՝ աշխատողների դեմ ջրցան մեքենաներ օգտագործելով։

Առաջին դեպքը չէ, երբ Աքքույուի աշխատողները բողոքի ցույցեր են կազմակերպում վատ աշխատանքային պայմանների և աշխատավարձի հետ կապված խնդիրների պատճառով։ Նախորդ ցույցերին իրավապահ մարմինները նույնպես ուժ էին կիրառել։

Առաջադեմ արհմիությունների կոնֆեդերացիային (DİSK) առընթեր Հեղափոխական շինարարության և ճանապարհային աշխատողների միությունը (Dev Yapı-İş) հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ժանդարմերիայի գործողությունները։

«Մերսին-Աքքույու ատոմակայանի տարածքում շինարարության աշխատողները, որոնք բողոքում էին վատ աշխատանքային պայմանների և վերջին երեք ամիսների ընթացքում չվճարված աշխատավարձերի դեմ, ենթարկվել են ժանդարմերիայի հարձակմանը, երբ նրանք փորձել են երթով շարժվել դեպի ընկերության գրասենյակներ։ Մինչ պետական հաստատությունները լռում են գործատուի կողմից աշխատավարձի գողության մասին, նրանք պատասխանում են ոստիկանության և ժանդարմերիայի ուժերով, երբ աշխատողները պահանջում են իրենց իրավունքները: Մենք կանգնած ենք պայքարող և դիմադրող շինաշխատողների կողքին: Մենք կփոխենք ժամանակակից ստրկության այս համակարգը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանում գործող  Sota News-ի տվյալներով՝ չվճարված աշխատավարձերի հիմնական խնդրի հետևում  ենթակապալառու TSM Enerji-ն է։ Ռուսաստանցի աշխատողներին վարձում է ռուսական «Տիտան-2» ընկերությունը, սակայն Թուրքիա ժամանելուն պես նրանք առանձին աշխատանքային պայմանագրեր են կնքում «TSM Enerji»-ի հետ։ «Ռոսատոմ»-ը պաշտոնապես բացառված է այս սխեմայից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ TSM Enerji-ի հուլիսի 22-ի փաստաթղթում նշվում է, որ ընկերությունը բավարար միջոցներ չունի Թուրքիայի սոցիալական ապահովագրության ինստիտուտին (SGK) 58 միլիոն դոլար պարտքը մարելու համար։ Արդյունքում, ըստ տեղեկությունների, քննարկման փուլում է ընկերության ակտիվների բռնագրավումը և գործունեության դադարեցումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի