Ով է ում հաղթել․ հակասական մեկնաբանություններ՝ արբիտրաժում Կարապետյանն ընդդեմ կառավարության գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
Բոլորը

«Թքած ունեմ ՀԷՑ-ի վրա էլ, իրանց վրա էլ»․ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի այս արտահայտությունից ու ձերբակալությունից շաբաթներ անց ՀԷՑ-ի շուրջ սրընթաց զարգացումներ են։ Նախորդ շաբաթվա վերջին պետությունն ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին, նա էլ երկուշաբթի աշխատանքից ազատեց ընկերության իրացման գծով տնօրեն Դավիթ Ղազինյանին։ Իսկ արդեն այսօր միլիարդատեր գործարարի պաշտպանական խորհուրդը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» հաղթելու մասին:

Ըստ Կարապետյանների հաղորդագրության՝ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին ընդունված օրենսդրական փոփոխություններով էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակել։

Կարապետյաններին արձագանքելով՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է՝ ինքն իրավասու չէ մեկնաբանել արբիտրաժի ակտը։

Ի վերջո, ի՞նչ է ենթադրում միջազգային դատարանի այս որոշումը։ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է, թե Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:

Այնինչ վարչապետի աշխատակազմից հայտարարում են՝ «հարգանքով են վերաբերվում օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, բայց բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

ՀԷՑ-ի իրացման գծով տնօրենի պաշտոնից հեռացված Դավիթ Ղազինյանն այսօր Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ միջազգային դատարանի այս որոշումը ենթադրում է, որ ինքը պետք է վերադառնա իր աշխատանքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր Factor TV-ի տաղավարում այլ շեշտադրում է անում․ ըստ նրա՝ միջազգային արբիտրաժում Կարապետյանին այլ հարցերով մերժել են։

Արդյո՞ք Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի մնալ ժամանակավոր կառավարիչ․ ՀԷՑ-ից այս թեմայով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Ուշագրավ է, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում Կարապետյանները հայտարարում էին, թե հաղթել են կառավարությանը, իսկ իշխանական թիմն իր հերթին պնդում էր, որ Կարապետյանները պարտվել են։ Ի՞նչ զարգացումներ կհաջորդեն այս ամենին՝ դեռևս պահին պարզ չէ, պաշտոնական կայքում արբիտրաժի որոշումը հրապարակված չէ, իսկ պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ զերծ են մնում բանավոր մեկնաբանություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան