ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Լուրեր

12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտե։

«Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն ունենալու է շարունակական զարգացում: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձի փոխանակման, քննիչների վերապատրաստումների հետ կապված ծրագրեր, ինչպես նաև իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր:

Արթուր Պողոսյանը բարձր գնահատելով Հնդկաստանի՝ որպես առաջատար և վստահելի գործընկերոջ դերը թվային քննության մեթոդների, միջազգային իրավական համագործակցության ոլորտում, անդրադարձել է քննիչների կարողությունների զարգացման կոնկրետ ոլորտների անհրաժեշտությանը, ինչը կարող է նպաստել վերջիններիս մասնագիտական կարողությունների զարգացմանը: 

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Քննչական կոմիտեի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով Հնդկաստանում վերապատրաստումներ և դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ, որոնք միտված են լինելու փորձի փոխանակման միջոցով առավել արդյունավետ դարձնել կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում քննիչների կարողությունները:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ միջազգային հարցումներն ամբողջությամբ կատարվում են և իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը շարունակում է զարգանալ»,- հայտնում են քննչական կոմիտեից: