Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ ՌԴ-ի հետ բանակցությունների

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է «Суспільне новини»-ին՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպումները կսկսվեն Անկարայում։ Այնուհետև Ստամբուլում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ՝ առաջնորդների մակարդակով հանդիպում նախապատրաստելու վերաբերյալ»,- գրում է լրատվամիջոցը։

Կողմերը չեն հայտարարել «առաջնորդների մակարդակով հանդիպման» քննարկման մասին։ ՌԲԿ-Ուկրաինան, մինչդեռ, պնդում է, որ բանակցությունների հիմնական թեման «առաջնորդների հանդիպումն» է։

«Մեր պատվիրակությունը այնտեղ է եկել՝ հենց դա հաշվի առնելով», – ասել է աղբյուրը։

«Հիմնական խնդիրը, բացի մարդասիրական ուղղությունից, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների հանդիպում կազմակերպելն է», – գրում է նաև «Украинская правда»-ն։

Կրեմլն ավելի վաղ հաստատել էր, որ Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը մեկնել է Թուրքիա, որի բանակցությունները նախատեսված են չորեքշաբթի երեկոյան Ստամբուլում։

Սա բանակցությունների երրորդ փուլն է, որից երկրորդը տեղի է ունեցել հունիսի 2-ին և որևէ առաջընթաց չի արձանագրել խաղաղ կարգավորման գործում։

Թուրքական աղբյուրներն էլ հայտնում են, որ  հանդիպումը կնախագահի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Սպասվում է, որ բանակցություններին մասնակցեն նաև Հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի