ՌԴ պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների․ Պեսկովը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկվելու Ուկրաինայի հետ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական  պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ, որտեղ այսօր երեկոյան տեղի կունենա ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Նրա խոսքով՝ «հիմնականում կքննարկեն երկրորդ փուլի ընթացքում փոխանակված հուշագրերի նախագծերին վերաբերող հարցեր, ինչպես նաև [նախատեսվում է] զրույց փոխադարձ փոխանակումների շատ կարևոր գործընթացը շարունակելու վերաբերյալ»։

«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կբարձրացվեն նաև այլ հարցեր։ Նման որոշումներ կկայացնեն պատվիրակությունների ղեկավարները։ Մեր պատվիրակությունը գլխավորում է Մեդինսկին, մենք կազմի մեջ փոփոխություններ չունենք, նույն կազմն է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Բանակցությունների նոր փուլից ռուսական կողմի ակնկալիքների մասին հարցին Պեսկովը պատասխանել է․ «Այդ մասին առայժմ խոսել հնարավոր չէ։ Մենք պետք է տեսնենք, բնականաբար, ոչ ոք հեշտ ճանապարհ չի սպասում։ Շատ դժվար զրույց է լինելու։ Նախագծերը տրամագծորեն հակառակն են»,- նշել է նա։

Պեսկովը նաև մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները, որ ուկրաինական կողմը մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը։

«Հուշագրերի համաձայնեցման համար անհրաժեշտ ամբողջ աշխատանքը հենց հանդիպման նախապատրաստումն է։ Այս առումով՝ այո։ Բայց առանց այս ամբողջ բարդ աշխատանքը կատարելու, դժվար թե նպատակահարմար լինի մանրամասն հանդիպում պլանավորել։ Հակառակ դեպքում, պետք է կատարել այս ամբողջ սև բարդ աշխատանքը ամենաբարձր մակարդակով»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցելու համար  ուկրաինական  պատվիրակության կազմը՝ բաղկացած 14 հոգուց։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները սպասվում են այսօր երեկոյան Ստամբուլում, տեղի ժամանակով 19:00-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի