Զելենսկին 14 հոգանոց պատվիրակություն է ուղարկում Թուրքիա՝ ՌԴ-ի հետ բանակցությունների համար

Լուրեր

10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցելու համար  ուկրաինական  պատվիրակության կազմը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ինչպես բանակցությունների առաջին երկու փուլերի ժամանակ՝ պատվիրակությունը կգլխավորի Ռուստեմ Ումերովը, որը լքել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը և այժմ գլխավորում է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը։

Զելենսկիի հրամանագրի համաձայն՝ պատվիրակության կազմում կլինի 14 մարդ, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Եվգենի Օստրյանսկին, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկբիցկին, ԶՈՒ Ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Ալեքսանդր Դյակովը, Անվտանգության ծառայության նախագահի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։

Լրատվամիջոցները հայտնում են, որ բանակցությունները տեղի կունենան չորեքշաբթի երեկոյան, սակայն ամսաթվի ու ժամի մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։ Ըստ աղբյուրների՝ Ռուսաստանի  Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները սպասվում են տեղի ժամանակով ժամը 19:00-ին Չիրաղանի պալատում։

Կողմերն ավելի վաղ Ստամբուլում անցկացրել էին բանակցությունների երկու փուլ՝ մայիսի 16-ին և հունիսի 2-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի