Ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել

Լուրեր

15.05.2026 | 11:27
ԱԱ-2026․ Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 11:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
15.05.2026 | 11:10
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
15.05.2026 | 11:03
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում
15.05.2026 | 10:54
Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել
15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
15.05.2026 | 10:23
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
Բոլորը

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Արդարադատության նախարարությունից։ Թե ո՞վ է ազատ արձակված դատապարտյալը, ի՞նչ հիմքով է դատարանը բավարարել դիմումը, գերատեսչությունից չեն հայտնում՝ հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։ Ըստ ամենայնի, ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, քանի որ նախորդ՝ մայիս ամսին ուղարկված հարցման ժամանակ, ԱՆ-ից Factor TV-ին հայտնել էին՝ 2021-ից ի վեր դեռևս որևէ դիմում չի բավարարվել։ 

Հայաստանում 2018 թվականից ի վեր ընդամենը 6 ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ 2018 թվականին առաջին անգամ Կարեն Օգանեսյանի մասով էր դատարանը բավարարել դիմումը և հենց նիստերի դահլիճից ազատ արձակել ցմահ դատապարտյալին։ Նույն թվականի դեկտեմբերին պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով դատարանը բավարարել էր «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Վահագն Մարուքյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։

2020 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել դատապարտյալի պատշաճ և դրական վարքագիծը։

Երեք ամիս անց՝ ապրիլին ևս մեկ դիմում էր բավարարվել և կրկին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ էր ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել, որ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը դրական բնութագիր ուներ և 25 տարի անազատության մեջ գտնվելով՝ դրսևորել է դրական վարքագիծ։ Ցավոք, Գրիգորյանը հասցրեց ազատության մեջ անցկացնել ընդամենը 2 տարի. 2022 թվականի մարտին նա մահացավ սրտի կաթվածից։ 

Վերջին ցմահ դատապարտյալը, որի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումը բավարարվել էր, «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին էր։ Որոշումը կայացվել էր 2021 թվականին, ինչից հետո՝ անցած 4 տարվա ընթացքում, որևէ ցմահ դատապարտյալի չէր հաջողվել դատարանի կողմից լսել այդքան սպասված դրական որոշումը։ 

Ուշագրավ է, որ Արդարադատության նախարարությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ 5 դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, այնինչ FactorTV-ն արձանագրել է, որ նրանց թիվն այս պահին 6-ն է։ Ավելին, սխալ տարեթվեր էին ներկայացվել։

Ռոզա Վարդանյան