Բաքուն հայտնում է, որ ադրբեջանական օդանավը խոցելու հրաման տված ռուս հրամանատարի պաշտոնը բարձրացվել է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանական իշխանամերձ Minval Politika-ն հայտնում է, որ AZAL-ի օդանավը խոցելու որոշումը, ենթադրաբար, անձամբ կայացրել է ՌԴ Ռազմաօդային ուժերի և Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ 4-րդ գվարդիական բանակի 51-րդ ՀՕՊ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տոլոպիլոն։ Այս մասին նախնական ներքին քննության ժամանակ հայտարարել է 51-րդ ՀՕՊ դիվիզիայի կառավարման կետի հերթապահ սպա, փոխգնդապետ Նիկոլայ Օրլյանսկին, որն այդ հրամանը ստացել է Տոլոպիլոյից և արդեն հրամայել կապիտան Դ.Պալադիչուկին կրակել անհայտ օդային թիրախի վրա։

Նշվում է, որ Minval Politika-ի խմբագրությունը ստացել է անանուն նամակ, որի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերին կապիտան Պալադիչուկի մարտական անձնակազմը գտնվել է Տոլոպիլոյի օպերատից ենթակայության տակ։ Դրանում նաև ասվում է, որ չնայած միջադեպին անմիջական ներգրավվածությանը՝ գեներալ-մայոր Տոլոպիլոն խուսափել է քրեական պատասխանատվությունից: Նա մեղադրել է Ռուսաստանի Դաշնության օդային երթևեկության կառավարման միասնական համակարգի Ռոստովի կենտրոնի անձնակազմին և, ադրբեջանական կողմի պնդմամբ, գիտակցաբար կեղծ ցուցմունք է տվել՝ պնդելով, որ թիվ 274 մարտական մեքենայի «Պանցիր-Ս» զենիթային հրթիռային և թնդանոթային համակարգից արձակված հրթիռներն ինքնաոչնչացվել են և չեն կարողացել վնասել ինքնաթիռը: Այս պնդումները հերքվել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի 505-րդ ռազմական քննչական վարչության կողմից անցկացված ներքին քննությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ զենիթահրթիռային համալիրի հաշվարկը գտնվել է ոչ պատշաճ տեխնիկական և կազմակերպչական վիճակում, ինչը նրանց խանգարել է ժամանակին ճանաչել քաղաքացիական օդանավը։ Չնայած դրան՝ գեներալ Տոլոպիլոն ոչ միայն չի պատժվել, այլև բարձրացվել է նրա պաշտոնը։ Նա նշանակվել է Արևելյան ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 11-րդ գվարդիական բանակի փոխհրամանատար։

Լրատվամիջոցը հրապարակել է նաև Ալեքսանդր Տոլոպիլոյի լուսանկարը (որտեղ նա դեռևս ունի գնդապետի կոչում)։ Նրան գեներալ-մայորի կոչում է շնորհվել 2022 թվականի փետրվարի 17-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։

Բացի այդ, դրան կցվել է նաև կապիտան Պալադիչուկի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի զեկույցը՝ ուղղված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի 14-րդ բանակի շարժական պահեստազորի 80-րդ զենիթահրթիռային գնդի հրամանատարին, որում նշվում էր, որ Պալադիչուկը և նրա անձնակազմը գտնվում են 51-րդ հակաօդային պաշտպանության դիվիզիայի հրամանատարի օպերատիվ ենթակայության ներքո, որն այդ ժամանակ գեներալ-մայոր Տոլոպիլոn էր։

Minval Politika-ի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևը հայտարարել է ստացված նյութերը Ադրբեջանի իրավասու մարմիններին փոխանցելու պատրաստակամության մասին, որոնք հետաքննում են ողբերգության հանգամանքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Minval-ը հրապարակել էր ռուս կապիտան Դմիտրի Պալադիչուկի բացատրական գրությունը, որը նկարագրել է, թե ինչպես է 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստացել ադրբեջանական AZAL-ի օդանավի վրա կրակ բացելու հրաման և, իր հերթին, այդ հրամանը փոխանցել օպերատորին։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթը կատարող Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել էր 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։Աղետի պատճառը հակաօդային հրթիռային հարվածն էր, որը, ենթադրաբար, արձակվել է ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային համակարգից: Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման սկսվելուց հետո հակաօդային պաշտպանությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ օրերս հայտարարել էր, որ Բաքուն միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի