Բանակն առաջինն է, ԱԺ-ն՝ վերջինը․ որ կառույցների աշխատանքից են գոհ քաղաքացիներն ըստ IRI-ի հարցման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 43 տոկոսը, լիովին գոհ է Զինված ուժերի աշխատանքից, իսկ ամենաշատ դժգոհությունները կապված են Ազգային ժողովի գործունեության հետ։ Այս տվյալները ստացվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների արդյունքում։ Հեռախոսային հարցումներն  անցկացվել են այս տարվա հունիսի 16-25-ն ընկած ժամանակահատվածում։  

Factor TV-ն ուսումնասիրել է նաև 2024-ի հարցման արդյունքները և ներկայացնում է, թե ինչ կարևոր փոփոխություններ են արձանագրվել հանրային տրամադրություններում։ 

Այսպես՝ անցյալ տարվա սեպտեմբերի 13-25-ն անցկացված հարցումների արդյունքների համաձայն՝ բնակչության միայն 29 տոկոսն էր լիովին գոհ Զինված ուժերի աշխատանքից։ Սակայն մեկ տարուց էլ կարճ ժամանակահատվածում ԶՈւ-ի վարկանիշը նկատելիորեն աճել է։ 2024 թվականի սեպտեմբերից մինչև հունիս Զինված ուժերի վարկանիշը բարձրացել է՝ 64 տոկոսից հասնելով 72 տոկոսի։ Այս ցուցանիշը ներառում է ինչպես «լիովին գոհ եմ», այնպես էլ «ավելի շուտ գոհ եմ» պատասխանները։

Հայ առաքելական եկեղեցին Զինված ուժերից հետո երկրորդ տեղում է հանրային վստահության մակարդակով։ Եկեղեցու աշխատանքից լիովին գոհ է բնակչության  34 տոկոսը․ սա 8 տոկոսով ավելի է անցյալ տարի իրականացված հարցումների արդյունքներից։ Եթե մեկ տարի առաջ եկեղեցու գործունեությունից ընդհանրապես գոհ չէր քաղաքացիների 33 տոկոսը, ապա հիմա այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 24 տոկոսի։ 2024 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա հունիս եկեղեցու աշխատանքից գոհ քաղաքացիների ընդհանուր թիվը, որը ներառում է «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» պատասխանները, աճել է՝ հասնելով 58 տոկոսի։ Դժգոհների թիվը կազմում է 35 տոկոս։

Թե՛ այս, թե՛ անցյալ տարի հարցվածների վստահության մակարդակով երրորդ տեղում են մարզպետարանները։ Սակայն եթե անցյալ տարի նրանց աշխատանքից լիովին գոհ էր բնակչության 23 տոկոսը, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է՝ կազմելով 19 տոկոս։

Ոստիկանության վարկանիշը նվազել է անցյալ տարվա համեմատ։ Եթե 2024 թվականին ոստիկանության աշխատանքից լիովին գոհ էր հարցվածների 23 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, ապա այս տարի այդ ցուցանիշը դարձել է 20 տոկոս, ինչի պատճառով ուժային կառույցը հայտնվել է 4-րդ հորիզոնականում։

Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի լիովին գոհ է բնակչության 19 տոկոսը։ Սակայն այս տարի այդ կառույցներից ընդհանրապես գոհ չէ 24 տոկոսը, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 22 տոկոս էր։

Ազգային անվտանգության ծառայության վարկանիշը նվազել է 4 տոկոսով․ եթե անցյալ տարի ուժային-իրավապահ կառույցի աշխատանքից լիովին գոհ էր բնակչության 21 տոկոսը, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 17 տոկոս։ Ավելի շատ են ԱԱԾ-ի աշխատանքից ընդհանրապես գոհ չլինողները․ նրանց թիվը կազմում է 25 տոկոս։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից լիովին գոհ է ընդամենը 15 տոկոսը, ինչը մեկ տոկոսվ բարձր է անցյալ տարվա ցուցանիշից։ Այս կառույցից ընդհանրապես գոհ չէ բնակչության 26 տոկոսը։

Վարչապետի աշխատակազմը հավասար դիրքերում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ․ բնակչության 15 տոկոսն է լիովին գոհ վարչապետին օգնող թիմի աշխատանքից։ Եթե անցյալ տարի այս կառույցն ավելի բարձր վարկանիշ ուներ, ապա այս տարի 44 տոկոսն ընդհանրապես գոհ չէ կատարված աշխատանքից։

Նախարարությունների և դատարանների աշխատանքից լիովին գոհ է ընդամենը 8 տոկոսը, իսկ ընդհանրապես գոհ չէ, համապատասխանաբար, 31 և 30 տոկոսը։ Անցյալ տարի թե՛ նախարարությունների, թե դատարանների աշխատանքից գոհունակությունը մի փոքր ավելի բարձր էր՝ համապատասխանաբար 11 և 10 տոկոս։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքից լիովին գոհ է բնակչության 12 տոկոսը, մինչդեռ ընդհանրապես գոհ չէ 37 տոկոսը։

Դատախազության ու Երևանի քաղաքապետարանի աշխատանքներից լիովին գոհ է բնակչության 9 տոկոսը․ քաղաքապետարանի դեպքում հարցումներն իրականացվել են միայն երևանաբնակների շրջանում։ Նրանց 43 տոկոսն ընդհանրապես գոհ չէ քաղաքապետարանի աշխատանքից։

Բնակչության 37 տոկոսն ընդհանրապես գոհ չէ նախագահի աշխատակազմի գործունեությունից և ընդամենը 10 տոկսն է լիովին գոհ։ 

Ամենավատ դիրքում ԱԺ-ն է․ խորհրդարանի աշխատանքից գոհ չէ բնակչության 54 տոկոսը և ընդամենը 7 տոկոսն է լիովին գոհ։ Անցյալ տարի փոքր-ինչ այլ էր պատկերը․ 9 տոկոսն էր լիովին գոհ ԱԺ աշխատանքից, իսկ 47 տոկոսն ընդհանրապես գոհ չէր։

Հարցվածների 42 տոկոսը կարծիք է հայտնել, որ կառավարությունը վերջին 6 ամիսների ընթացքում ոչ մի ձեռքբերում չի ունեցել, իսկ թե որն է ամենամեծ ձախողումը՝ 37 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։ Օրինակ՝ 14 տոկոսը կարծում է, որ ամենամեծ ձախողումը սխալ արտաքին քաղաքականությունն է, 10 տոկոսը՝  սխալ կադրային քաղաքականությունը, կառավարության վատ աշխատանքը, 9 տոկոսը՝ սահմանային անվտանգության բացակայությունը, իսկ 6 տոկոսը՝ հոգևորականների հետ կոնֆլիկտային իրավիճակը։ 

Նշենք նաև, որ հարցվածների 22 տոկոսը հույս ունի, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում կհաստատվի խաղաղություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան