Ֆիդանը զգուշացնում է՝ եթե Սիրիայում խմբավորումները պառակտման գնան, Թուրքիան դա կհամարի սպառնալիք և կմիջամտի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիան կդիտարկի ռազմական միջամտության հնարավորությունը, եթե Սիրիայի ներսում գործող խմբավորումները շարժվեն դեպի երկիրը պառակտելու և անկայունություն ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի  արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ուղղակիորեն մեղադրելով Իսրայելին տարածաշրջանը թուլացնելուն ուղղված քաղաքականություն վարելու մեջ, գրում է Turkiye today-ը։

«Եթե Սիրիայում խմբավորումները շարժվեն դեպի պառակտում և անկայունություն, Թուրքիան դա կհամարի իր ազգային անվտանգությանն ուղղակի սպառնալիք և կմիջամտի»,- ասել է Ֆիդանը Թուրքիայի մայրաքաղաքում Սալվադորի գործընկեր Ալեքսանդրա Հիլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆիդանի մեկնաբանությունները հնչում են Սիրիայի հարավում լարվածության սրման ֆոնին, որտեղ հուլիսի 13-ին Սուեյդա քաղաքում բախումներ էին տեղի ունեցել բեդվին արաբ ցեղերի և զինված դրուզների միջև։ Բռնությունը հանգեցրել էր Իսրայելի կողմից Դամասկոսում սիրիական ռազմական դիրքերի և ենթակառուցվածքների ուղղությամբ ավիահարվածների, որտեղ Իսրայելը որպես հարձակումների արդարացում նշել էր «դրուզ համայնքի պաշտպանությունը»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կտրուկ քննադատել է Իսրայելի տարածաշրջանային ռազմավարությունը՝ ասելով, որ երկիրը «վարում է տարածաշրջանը թուլացնելու և այն քաոսի մեջ պահելու քաղաքականություն»։ Նա մեղադրել է Իսրայելին Սիրիան դիտավորյալ բաժանելու համար թիրախավորելու մեջ՝ պնդելով, որ այն «չի ցանկանում իր տարածաշրջանում կայուն երկիր տեսնել»։

Այնուամենայնիվ, Սիրիայի դրուզ առաջնորդների մեծ մասը հրապարակավ մերժել է արտաքին միջամտությունը և վերահաստատել իրենց հանձնառությունը միասնական սիրիական պետությունը պահպանելու հարցում, ինչը հակասում է Իսրայելի կողմից ռազմական գործողությունների հայտարարված հիմնավորմանը։

Սիրիայի կառավարությունն արձագանքել է բռնության սրմանը՝ հայտարարելով Սուեյդայում հրադադարի չորս առանձին համաձայնությունների մասին, որոնցից վերջինը կնքվել է շաբաթ օրը, մինչ իշխանություններն աշխատում են զսպել անկարգությունները։

Լարվածությունը տեղի է ունենում Սիրիայի նոր կառավարության առջև ծառացած մարտահրավերների շրջանակում, որը 2024 թվականի դեկտեմբերի 8-ին նախագահ Բաշար Ասադի տապալումից ի վեր աշխատում է վերականգնել համազգային կարգուկանոնը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թուրքիայի նախազգուշացումն ընդգծում է Անկարայի մտահոգությունը իր հարավային սահմանի երկայնքով հնարավոր մասնատման վերաբերյալ և նրա պատրաստակամությունը ռազմական գործողություններ ձեռնարկել՝ կանխելու համար այն, ինչը նա համարում է իր անվտանգային շահերին սպառնալիք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի