Սեդրակ Առուստամյանը ցուցմունք է տալիս իր և Գագիկ Ծառուկյանի գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
Բոլորը

Հայաստանում 2026 թվականին նախատեսված են Ազգային ժողովի հերթական ընտրությունները, բայց դատարանում դեռ քննվում է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառք տալու գործը, որով անցնում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Դատարանում այսօր նշանակված է գործով հերթական դատական նիստը։ Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը, 2008 թ-ից հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ինչպես նաև դրանում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային Ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանդատներ ունենալու նպատակով, իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու դիտավորությամբ, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, անհրաժեշտ նյութական, այդ թվում դրամական միջոցներ տալով, իր համակիրների մասնակցությամբ գործոց հանցավոր խմբի կազմում իրականացրել է ընտրողներին կաշառք տալը՝ հանցավոր խմբում ընդգրկելով «Ծառաուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների անդամների և համակիրներին:

Սեդրակ Առուստամյանն, ըստ մեղադրանքի, 2002թ. հանդիսանալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն՝ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային Ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանտադներ ունենալու նպատակով, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու միասնական դիտավորությամբ, Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ ընտրողներին կաշառք տալու հարցում նախապես ձեռք բերված համաձայնության պայմաններում, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, ապահովելով անհրաժեշտ նյութական, այդ թվում դրամական միջոցների տրամադրումը, Գագիկ Ծառուկյանի կողմից իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում Գողարքունիքի մարզի նախընտրական շտաբի պատասխանատու Վազգեն Պողոսյանի միջոցով ընտրողներին տվել է կաշառք:

Սեդրակ Առուստամյանը Գ. Ծառուկյանի հրահանգով ստանձնել է ընտրությունների ողջ ժամանակահատվածում դրամական միջոցները համակարգողի պարտականությունները և Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 9 հասցեում գտնվող աշխատասենյակում Վազգեն Պողոսյանին է տրամադրել 10.000-ական ՀՀ դրաներից բաղկացած թղթադրամներ, որպեսզի վերջինիս միջոցով իրագործվի Գեղարքունիքի մարզում Գ. Ծառուկյանի ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրացուցակում ընտրված թեկնածուներիօգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու գործընթացը՝ այդ կերպ միասնական ջանքերով նպաստելով կաշառք տալուն ուղղված դիտավորությունը ավարտին հասցնելու գործընթացին:

Այս գործով վաղեմության ժամկետն անցել է, սակայն մեղադրյալները չեն ընդունում իրրենց վերագրվող արարքները և պահանջում են արդարացնել իրենց։ Դատարանում այսօր ցուցմունք է տալիս Սեդրակ Առուստամյանը: Նա նշեց, որ ինքը չի հետաքրքրվել 2017-ի ընտրություններով, իսկ Գագիկ Ծառուկյանից հանձնարարություններ է ստացել միայն բիզնես գործունեության վերաբերյալ, այլ ոչ ընտրությունների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան