Թրամփի վարչակազմը գաղտնազերծել է Մարտին Լյութեր Քինգի սպանության հետ կապված փաստաթղթերը

Լուրեր

04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է ՀԴԲ-ի կողմից Մարտին Լյութեր Քինգ կրտսերի նկատմամբ իրականացված հսկողության գրառումները՝ չնայած սպանված Նոբելյան մրցանակակրի ընտանիքի և քաղաքացիական իրավունքների պաշտպանության խմբի դիմադրությանը, որը նա ղեկավարել է մինչև 1968 թվականը, գրում է CNN-ը։

240,000 էջ կազմող գրառումները դատարանի կողմից կնքված էին 1977 թվականից ի վեր․ ՀԴԲ-ն դրանք հավաքել էր և հանձնել Ազգային արխիվների և գրառումների վարչություն։

Երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ Քինգի երկու երեխաները՝ 67-ամյա Մարտին III-ը և 62-ամյա Բերնիսը, նշել են, որ իրենց հոր սպանությունը «տասնամյակներ շարունակ գրավել է հանրության հետաքրքրությունը»։ Սակայն նրանք  շեշտել են հարցի անձնական բնույթը և կոչ արել, որ ֆայլերը «դիտարկվեն իրենց ամբողջական պատմական համատեքստում»։

Փաստաթղթերը ներառում են տեղեկություններ, որոնք ՀԴԲ-ն ստացել է Քինգի սպանությունից հետո, և ապացույցներ այն մասին, որ ԿՀՎ-ն կենտրոնացած է եղել նրա մասնակցության վրա միջազգային հակապատերազմական և աղքատության դեմ պայքարի շարժումներին:

«Որպես դոկտոր Քինգի և տիկին Կորետա Սքոթ Քինգի զավակներ, նրա ողբերգական մահը խորը անձնական վիշտ էր՝ ավերիչ կորուստ նրա կնոջ, երեխաների և թոռնուհու համար, որին նա երբեք չի հանդիպել՝ բացակայություն, որը մեր ընտանիքը զգացել է ավելի քան 57 տարի», – գրել են  Քինգի երեխաները՝ հավելելով․«Մենք խնդրում ենք նրանց, ովքեր ներգրավված են այս ֆայլերի հրապարակման գործում, դա անել կարեկցանքով, զսպվածությամբ և հարգանքով մեր ընտանիքի շարունակական վշտի նկատմամբ»։

Նրանք նաև վերահաստատել են ընտանիքի վաղեմի պնդումը, որ Քինգի սպանության համար դատապարտված Ջեյմս Էրլ Ռեյը միակ պատասխանատուն չէր, եթե ընդհանրապես պատասխանատու էր։

Բերնիս Քինգը 5 տարեկան է եղել, երբ նրա հայրը սպանվել է 39 տարեկանում։ Մարտին III-ը՝ 10 տարեկան։

Հայտարարության մեջ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը բացահայտումն անվանել է «աննախադեպ» և նշել, որ փաստաթղթերից  շատերը թվայնացվում են առաջին անգամ։ Նա գովել է նախագահ Դոնալդ Թրամփին այս հարցը առաջ մղելու համար։

Որպես թեկնածու՝ Թրամփը խոստացել էր հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի 1963 թվականի սպանության հետ կապված ֆայլերը: Երբ Թրամփը պաշտոնը ստանձնեց հունվարին, նա ստորագրել էր գործադիր հրամանագիր՝ գաղտնազերծելու Ջոն Քենեդիի,  ինչպես նաև Ռոբերտ Ֆ. Քենեդիի և Քինգի 1968 թվականի սպանությունների հետ կապված ֆայլերը։

Կառավարությունը մարտին բացել էր Ջոն Քենեդիի փաստաթղթերը և ապրիլին Ռոբերտ Քենեդիի  որոշ ֆայլեր։

Բերնիս Քինգը և Մարտին Լյութեր Քինգ III-ը երկուշաբթի օրը իրենց հայտարարության մեջ չեն հիշատակել Թրամփին։ Սակայն Բերնիս Քինգը ավելի ուշ իր անձնական Instagram-ի էջում հրապարակեց հոր սև-սպիտակ լուսանկարը՝ նյարդայնացած տեսքով, «Հիմա զբաղվեք Էփշտեյնի ֆայլերով» մակագրությամբ։

Քինգի այրու կողմից հիմնադրված և այժմ Բերնիս Քինգի ղեկավարած Քինգ կենտրոնն արձագանքել է առանձին։ Կենտրոնի հայտարարության մեջ հրապարակումը ներկայացվել է որպես շեղող գործոն։

«Սա ցավալի է և անժամանակ, հաշվի առնելով Միացյալ Նահանգների և համաշխարհային հասարակության վրա ազդող բազմաթիվ հրատապ խնդիրներն ու անարդարությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Մարտին Լյութեր Քինգը սպանվել է  1968 թվականի ապրիլի 4-ին Մեմֆիսում Թենեսի նահանգում։  Ջեյմս Էրլ Ռեյը մեղավոր  է ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել 99 տարվա ազատազրկման։ Ռեյը սկզբում խոստովանել էր, որ ինքն է իրագործել, սպանությունը, բայց ավելի ուշ պնդել, որ իրեն ստիպել են խոստովանել։ Նա շարունակում էր պնդել իր անմեղությունը մինչև իր մահը՝ 1998 թվականը։

Քինգ ընտանիքի անդամները մշտապես կասկածի տակ են դրել փաստը, որ Ռեյը գործել է միայնակ, կամ որ նա, առհասարակ, ներգրավված է եղել։ Կորետա Սքոթ Քինգը խնդրել է վերաբացել հետաքննությունը, իսկ 1998 թվականին այն ժամանակվա գլխավոր դատախազ Ջանեթ Ռենոն հրահանգել է նոր հետաքննություն սկսել։ Ռենոյի  արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ «չի գտել որևէ բան, որը կհակասեր 1969 թվականի դատարանի որոշմանը, որ Ջեյմս Էրլ Ռեյն է սպանել Քինգին»։

Իրենց վերջին հայտարարության մեջ Բերնիս Քինգը և Մարտին Լյութեր Քինգ III-ը վերահաստատել են պնդումերը Ռեյի հետ կապված։

«Երբ մենք վերանայենք այս նոր հրապարակված ֆայլերը,մենք կգնահատենք, թե արդյոք դրանք լրացուցիչ պատկերացումներ են տալիս մեր ընտանիքի արդեն իսկ ընդունած եզրակացություններից բացի»,-ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի