Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ «ստվերային նավատորմի» 135 տանկերի նկատմամբ

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել 135 տանկերի նկատմամբ, որոնք, ըստ Լոնդոնի, պատկանում են Ռուսաստանի Դաշնության, այսպես կոչված, «ստվերային նավատորմին», որն օգտագործվում է Մոսկվայի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար: 2024 թվականի սկզբից ի վեր այս նավերն անօրինական կերպով տեղափոխել են 24 միլիարդ դոլար արժողությամբ բեռներ, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում մամուլի հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նոր պատժամիջոցները մեծացնում են Ռուսաստանի կենսականորեն կարևոր նավթարդյունաբերության ոլորտի վրա ճնշումը և հարված են հասցնում Պուտինի մաշված ստվերային նավատորմի գործունեությանը»,- նշվում է փաստաթղթում:

Լոնդոնն ընդգծում է, որ սահմանափակումները նախատեսված են նավթային եկամուտների հոսքը կրճատելու համար, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում պատերազմ վարելու համար:

Պատժամիջոցներն ազդել են նաև Intershipping Services LLC-ի վրա, որը, ըստ Մեծ Բրիտանիայի, ռուսական «ստվերային նավատորմի» նավերը գրանցել է Գաբոնի դրոշի ներքո: Ամեն տարի դրանք ռուսական պետության անունից տեղափոխել են մինչև 10 միլիարդ դոլարի ապրանք:

Մեկ այլ ձեռնարկություն, որը հայտնվել է սահմանափակումների տակ, Litasco Middle East DMCC-ն է: Ըստ բրիտանական իշխանությունների՝ այս ընկերությունը կապված է ռուսական Lukoil կոնցեռնի հետ և զբաղվում է ռուսական նավթի մեծ ծավալների փոխադրմամբ:

«Մինչ Պուտինը շարունակում է ձգձգել և հետաձգել լուրջ խաղաղ բանակցությունները, մենք չենք մնա անտարբեր։ Մենք կշարունակենք օգտագործել մեր պատժամիջոցների ռեժիմի ամբողջ ուժը՝ յուրաքանչյուր փուլում տնտեսական ճնշումը մեծացնելու և Ուկրաինայի կողքին ուս ուսի կանգնելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։

Ըստ Լոնդոնի տվյալների՝ Արևմուտքի պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանի նավթի և գազի եկամուտներն ավելի քան մեկ երրորդով կրճատվել են երեք տարվա ընթացքում։ Հուլիսի 18-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ միասին կնվազեցնի ռուսական նավթի գնի շեմը 60 դոլարից մինչև 47.6 դոլար՝ մեկ բարելի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի