ԿԳՄՍ նախարարը այցելել է Բենակի թանգարան. քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը

Լուրեր

06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

Աթենք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բենակի թանգարան։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ թանգարանի ակադեմիական տնօրեն Ջորջ Մանգինիսի ուղեկցությամբ նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել հաստատության գործունեությանը և բացառիկ ցուցադրությանը։

«Թանգարանի տնօրենը ներկայացրել է հնագույն ժամանակների ցուցանմուշները, որոնց մեջ առկա են նաև հայկական ծագմամբ կավաշեն առարկաներ։
Քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության, մասնավորապես՝ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը։

Հաջորդաբար հայկական պատվիրակությունն այցելել է Լաս Կարիդիս հիմնադրամ, որտեղ գլխավոր տնօրեն Կոստանդինոս Մազարակիսի ուղեկցությամբ ծանոթացել է այնտեղ պահվող հնագույն հունական ձեռագրերին։

Ներկայացնելով հին ձեռագրատան գործունեությունը՝ տնօրենը նշել է, որ հաստատությունում նաև հայկական հնագույն ձեռագրեր են պահպանվում։

Այցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, միջթանգարանային կապերի ամրապնդման, մասնավորապես՝ Հայաստանի պատմության թանգարանի և Մ․ Մաշտոցի անվան մատենադարանի հետ ակտիվ համագործակցության հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։