Ուկրաինայի ՆԳՆ բարձրաստիճան ոստիկանին մահացած են գտել Իսպանիայում

Լուրեր

17.02.2026 | 18:27
ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը
17.02.2026 | 18:19
Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:10
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
17.02.2026 | 18:00
ԵՄ հանձնակատարը Հայաստան կգա // Ռուսաստանում Telegram-ն ամբողջությամբ կարգելափակվի․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 17:59
Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում․ մանրամասներ դատավճռից
17.02.2026 | 17:57
Տուգանվել է Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի վարորդը
17.02.2026 | 17:51
Կաթողիկոսի եղբոր գործով դատական նիստին տեսանյութ հրապարակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 17:42
Մարդիկ կան, որ հարցնում են՝ էրեխուն որտեղ մկրտենք․ էս Նիկոլի, թե՞ Գարեգինի եկեղեցին ա․ փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 17:34
Որ դեպքում Դոնալդ Թրամփը կմեկնի ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 17:26
Ժնևում մեկնարկել է Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հանդիպումը
17.02.2026 | 17:21
ՌԴ-ում ռազմական պարետատան շենքում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր կան
17.02.2026 | 17:13
Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
17.02.2026 | 17:08
Ընտրություններին հայտ ներկայացրած ուժեր կան, որոնց գումարների ծագումից տեղյակ չենք․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:59
ՌԴ-ն ՀՀ-ի գործընկերն է, անընդհատ ասել, որ ռուսները եկան մեզ վնաս տալու, վնասակար խոսույթ է. Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:50
Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Բոլորը

Իսպանիայի Վիլյախոյոսա քաղաքի Cala Alta բնակելի համալիրի լողավազանում մահացած են գտել Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին աշխատակից Իգոր Գրուշևսկիին։ Այս մասին հաղորդում է El Español-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Current time-ը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 29-ին։ Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ տղամարդու մարմինը դեմքով դեպի ներքև ընկած է եղել ջրի մեջ և հայտնաբերվել է հարևանների կողմից։ Նրա մարմնի վրա բռնության ակնհայտ հետքեր չեն եղել, բայց ականջից արյուն է հոսել։ Բնակելի համալիրի բնակիչները կարծում են՝ քիչ հավանական է, որ տղամարդը կարող էր խեղդվել, քանի որ լողավազանի խորությունը չի գերազանցում 1,50 մետրը։

Գրուշևսկին մի քանի ամիս առաջ է գնել բնակարանը և վերանորոգում էր այն։ Լրագրողները հարցազրույց են վերցրել մոտ 20 հարևաններից, որոնցից միայն մեկն է իմացել նրա անունը, և որ աշխատել է Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում։

Նույն բնակելի համալիրում 2024 թվականի փետրվարին սպանվել էր ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովը, որն ուղղաթիռ էր թռցրել Ուկրաինա: El País պարբերականը գրել էր, որ իսպանական հետախուզական գործակալությունները չեն կասկածում Ռուսաստանի մասնակցությանն օդաչուի սպանությանը, բայց խոստովանում են, որ քննության համար դժվար կլինի գտնել ուղղակի ապացույցներ, քանի որ, ամենայն հավանականությամբ, հանցագործությունը կատարել են վարձու մարդասպանները:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Բարսելոնայում երկրի գլխավոր հյուպատոսությանը, հայտարարել է, որ Գրուշևսկու մահը խեղդվելու հետևանք է։

«Հյուպատոսներն օգնություն են ցուցաբերել մարմինն Ուկրաինա հայրենադարձելու համար համապատասխան փաստաթղթերի պատրաստման գործում»,- լրագրողներին հայտնել են արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի