Բրիտանական Anglo Asian Mining-ը սկսել է Արցախում Կաշենի պղնձի հանքի շահագործումը

Լուրեր

06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
Բոլորը

Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը, որն Ադրբեջանում զբաղվում է ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ, Արցախում սկսել է առաջին հանքաքարի արդյունահանումը Կաշենի (Ադրբեջանում անվանում են Դեմիրլի) պղնձի հանքավայրում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Anglo Asian Mining-ը հայտարարում է Դեմիրլիի պղնձի հանքում շահագործման և առաջին արտադրության մեկնարկի մասին: Հանքի շահագործումը շարունակվում է, ակնկալվում է, որ արտադրությունը կաճի այս տարվա վերջին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Կանխատեսվում է, որ Կաշենում 2025 թվականին կարտադրվի մոտ 4000 տոննա պղնձի խտանյութ։

«2026 թվականից սկսած՝ տարեկան արտադրությունը կաճի մինչև մոտավորապես 15,000 տոննա պղինձ։ Հանքի շահագործման ժամկետը կորոշվի երկրաբանական և հանքային ռեսուրսների մոդելի հետագա մշակումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընկերությունը նշում է, որ հանքաքարն արդյունահանվում է մեծ բաց հանքում և վերամշակման գործարան է տեղափոխվում ավտոմոբիլային ճանապարհով: Գործարանը սնուցվում է Ադրբեջանի ազգային էլեկտրացանցից, իսկ ջուրը մատակարարվում է տեղական և տարածաշրջանային աղբյուրներից։

«Ներկայում ֆլոտացիոն ջուրը և պոչամբարը ժամանակավորապես թափվում են գործող պոչամբարի մեջ: Ավարտվել է պոչամբարի նոր տեղանքի համար լիարժեք երկրաբանական հետազոտության ծրագիրը, ինչպես նաև ամբարտակի և խողովակաշարի երթուղու նախագծումը»,- ասվում է տեղեկատվության մեջ:

Հաղորդվում է, որ ընկերությունը հանքի և գործարանի շահագործման համար ներգրավել է մոտ 150 նոր լրիվ դրույքով աշխատողների, իսկ մոտ 50 փորձառու աշխատակիցներ տեղափոխվել են ընկերության այլ ձեռնարկություններից՝ աշխատանքների սահուն մեկնարկն ապահովելու համար։

«Դեմիրլիի հանքավայրն ունի լրացուցիչ հանքային ռեսուրսների զգալի ներուժ, արդեն իսկ հայտնի է առկա բաց հանքի տարածքի ընդլայնման ներուժը, ինչպես նաև մոտակա պղնձի այլ հանքավայրեր, որոնք բացահայտվել են հետագա գնահատման համար: Մոտ ապագայում կիրականացվի տարածաշրջանային հետախուզական ծրագիր»,- ասվում է հայտարարության մեջ:

PSA տիպի պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին և նախատեսում է վեց հանքավայրերի մշակում: Պայմանագրում Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 51%, իսկ Anglo Asian Mining-ինը՝49%:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ընկերությունն Ադրբեջանի հետ պայմանագիր էր կնքել նոր հանքավայրերի մշակման համար, որում ներառված են նաև գրավյալ Արցախի հանքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի