Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն համատեղ ջանքերի արդյունքում կբարձրանա նոր մակարդակի: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը՝ նշելով, որ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, ինչպես Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանց արդյունքները որևէ քաղաքական ուժի մոտ կասկած չեն հարուցել, և բոլոր մասնակիցները շնորհավորել են ընտրություններում հաղթանակ տարած դաշինքին: Մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնում է ժողովրդավության, արդարադատության, կրթության, քաղաքացիական հասարակության, կառավարման համակարգի, ենթակառուցվածքների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և քայլեր է իրականացնում կառավարման համակարգում նրանց ներգրավվածությունն ավելացնելու նպատակով:

Թոմաս Մայր-Հարթինգը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության վերը նշված գործողությունները և պատրաստ է օժանդակել մեր երկրին նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր և կարևորել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումը: Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Մայր-Հարթինգն ընդգծել են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: