Ուկրաինայում ռազմական բախման վերջը ոչ միայն չի երևում, այլև ամեն ինչ արվում է՝ այն երկարաձգելու համար․ Կոբախիձե

Լուրեր

29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Խորը վերլուծություն պետք չէ՝ հասկանալու համար, որ պատերազմի սպառնալիքը դեռ չի վերացել։ «Գլոբալ պատերազմի կուսակցությունն» ամեն ինչ անում է, որպեսզի ուկրաինական հարցն ամբողջությամբ Եվրոպայի վրա թողնի՝ այդպիսով փորձելով երկու նապաստակ սպանել՝ միաժամանակ ոչնչացնել և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ այս ծրագրի շրջանակում Վրաստանում երկրորդ ճակատի բացումը մնում է նույնքան արդիական, որքան ուկրաինական  պատերազմի սկզբում։

Կոբախիձեն նաև նշել է, որ այս չափազանց դժվար պայմաններում անհրաժեշտ է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, որպեսզի հասարակությունը չտրվի եվրոպական բյուրոկրատիայի շանտաժին և սադրանքներին ու չձեռնարկի այնպիսի քայլ, որը կհանգեցնի երկրի անվերապահ ոչնչացմանը։

«Ավելին, գուցե այս հարցն այժմ ավելի հիմնարար է «Գլոբալ պատերազմի կուսակցության» համար։ Այսօր ԵՄ երկրների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան սուր է, որ ռազմական բախման վերջը ոչ միայն չի երևում, այլև ամեն ինչ արվում է՝ այն երկարաձգելու համար։ Ուկրաինայի առավելագույն զինումը, հեռահար զենքի մատակարարումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը, թոշակի անցած գեներալների հայտարարությունները, որ նրանք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ մոտ ապագայում՝ այս ամենը հստակ ցույց է տալիս «Գլոբալ պատերազմի կուսակցության» ծրագիրը՝ շարունակել և սրել ռուս-ուկրաինական պատերազմը Եվրոպայի հաշվին, գործընթացներ, որոնք կապված են մի կողմից Եվրոպայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի թուլացման հետ»,- հայտարարել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Բրյուսելից Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին նամակ էր ուղարկվել։ Այն պարունակում է ութ առաջարկ, որոնք Թբիլիսին պետք է կատարի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը պահպանելու համար։ Նախօրեին այդ նամակին արձագանքելով՝ Կոբախիձեն այն որակել էր դատարկ քաղաքական վերջնագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի