Պետդեպն արձագանքել է ՀՀ-ից Ադրբեջան ճանապարհի վերաբերյալ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանպորտային միջանցքի վերաբերյալ։

Ադրբեջանից լրագրող Ահմադ Շահիդովը հարց է ուղղել ճանապարհի մասին՝ նշելով, որ Հարավային Կովկասում շարունակվում են քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև «միջանցքի» բացման վերաբերյալ։ Լրագրողն ասել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը նշել է՝ ամերիկյան ընկերությունը կարող է կառավարել այդ միջանցքը 100 տարի ժամկետով, Ռուսաստանը և Իրանը նույնպես մտահոգություն են հայտնել այդ միջանցքի վերաբերյալ, և հետաքրքվել՝ ո՞րն է «ԱՄՆ-ի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ»։

«Կարծում եմ՝ մենք այստեղ ընդհանուր պատկերացում ունենք, և ակնհայտ է, որ դա այն խնդիրներից մեկն է, որը կապված է որոշակի վայրում աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որով շատերը հետաքրքրված են։ Դա ճիշտ այն չէ, ինչ դուք փնտրում եք։ Բայց սա նաև այն հարցն է, որը Սպիտակ տունը, նախագահի թիմը, մենք կցանկանայինք ճշտել նրանց հետ և տեսնել, թե ինչ կասեն նրանք այս մասին։ Կարող եմ պարզապես ասել ձեզ, որ Միացյալ Նահանգները, ինչպես գիտեք, աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Եվ մենք հետևում ենք տեղի իրադարձություններին։ Ակնհայտ է, որ դա այն բանն է, որին մենք անդրադառնում ենք»,- ասել է Բրյուսը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտնել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է վերահսկել «Հայաստան-Ադրբեջան միջանցքը»։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա մանրուք չէ։ Այն ձգձգվել է տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Այսպիսով, ինչ է տեղի ունենում․ Ամերիկան միջամտում է և ասում՝ «Լավ, մենք այն կվերցնենք։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը 100 տարվա վարձակալության պայմանագրով, և դուք կարող եք այն բաժանել ձեր միջև»,- լրագրողներին ասել էր Թոմ  Բարաքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի