«Փարաջանովի յասամանագույն քամին»՝ «Ոսկե ծիրան»-ում․ ձոն՝ ռեժիսորի ծննդյան 100-ամյակին

Լուրեր

23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
Բոլորը

Փարաջանովն՝ իրեն ճանաչողների աչքերով՝ բաց, անբռնազբոս, կապանքներից զերծ․ այսպիսին է վարպետը՝ «Փարաջանովի յասամանագույն քամին» վավերագրական ֆիլմում, որը ցուցադրվեց հուլիսի 16-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Ֆիլմը հուզիչ պատմություն է երկու գործընկերների՝ կինոյի վարպետներ Ալի Խամրաևի և Փարաջանովի ընկերության մասին, որը մեծ ու բարի հետք է թողել ուզբեկ ռեժիսորի սրտում։ Ֆիլմը նվիրված է Փարաջանովի ծննդյան 100-ամյակին։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարի Ռոտերդամի 54-րդ կինոփառատոնում։ Դրա ստեղծմանը մասնակցել են հետխորհրդային տարբեր երկրների կինոգործիչներ։ Իսկ անվանումը կապված դրվագի հետ, երբ մի առիթով Փարաջանովն իր հնչյունային ռեժիսորին խնդրել էր գտնել «քամու յասամանագույն ձայնը»:

«Այս տարի լրանում է իմ և Փարաջանովի ծանոթության 40 տարին։ Բախտ եմ ունեցել անձամբ ծանոթանալու նրա հետ 1985-ի աշնանը՝ Երևանում։ Եվ ահա վերջին 3 տարում ավագ ընկերներս ներգրավեցին ինձ ֆիլմի աշխատանքներում, Փարաջանովին առնչվելու պատիվ ընձեռվեց»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է ֆիլմի պրոդյուսեր Գարս Խաչատրյանը։

Ֆիլմում կարելի է տեսնել Փարաջանովին առնչվող բացառիկ լուսանկարներ և տեսանյութեր, այդ թվում՝ վերջին բացառիկ կադրերը Սեն-Լուիի հոսպիտալից։ Ժապավենը ներկայացնում է նաև Փարաջանովի մասին նրա ժամանակակիցների, մտերիմների պատմությունները՝ Արտավազդ Փելեշյանից մինչև Տիգրան Մանսուրյան։

«Փարաջանովի յասամանագույն քամին» նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Ռուսաստանում և Իտալիայում։ Ֆիլմում ներկայացված են Փարաջանովի` Տաշքենդ կատարած այցի կադրերը։ Ուզբեկ ռեժիսորն իր արվեստի երկրպագուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նշել է, որ այս ֆիլմը շատ անձնական է, քանի որ Փարաջանովին ցույց է տվել այնպես, ինչպես ինքն է տեսել: Նման վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարը Խամրաևի մոտ ծագել է դեռ 2023-ի գարնանը։ Սցենարի հեղինակը ևս Խամրաևն է, օպերատորը՝ Յուրի Կլիմենկոն։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ տեսաուղերձներով հանդես եկան Ալի Խամրաևն ու ռեժիսոր Ռոման Բալայանը։

«Մի անգամ ֆիլմի օպերատոր Յուրային ասացի, որ շուտով կլրանա Փարաջանովի ծննդյան 100-ամյակը և առաջարկեցի այդ առթիվ ֆիլմ նկարահանել, ասացի՝ ես ռեժիսոր եմ, դու օպերատոր, արի անե՛նք դա։ Նա պատասխանեց՝ համաձայն եմ։ Զանգահարեցի Ռոման Բալայանին՝ Փարաջանովի մեծ երկրպագուին, որն անձամբ էր ճանաչում նրան, ավելի ուշ զանգահարեցի Գարս Խաչատրյանին՝ ռեժիսորի արվեստի մեծ երկրպագուին, հետո արդեն կապ հաստատեցինք Փարաջանովի թանգարանի հետ, այդպիսով՝ եկանք Հայաստան, երևանյան նկարահանումները բավական հաջող անցան, մեզ, իսկապես, շատ օգնեցին, և ահա, ֆիլմը կյանքի կոչվեց»,-իր ուղերձում նշեց Խամրաևը։

Ֆիլմի պրոդյուսեր Գարս Խաչատրյանն էլ շեշտեց՝ առանձնակի արժեքավոր են Ուկրաինայում նկարահանված կադրերը՝ հենց պատերազմի ժամանակ․ «Մի շարք կարևոր կադրեր նկարահանել ենք այնտեղ, բոլոր պատմությունները, որոնք պատմում է Ռոման Բալայանը, հենց Կիևում ենք նկարահանել»։

Փարաջանովին ամենաշատը նկարած լուսանկարիչ Յուրի Մեչիտովն էլ Factor TV-ի հետ զրույցում ընդգծում է՝ ֆիլմն արժեքավոր է հատկապես այն անձնական տպավորություններով, որոնք ստացել են հեղինակները՝ ռեժիսորի հետ շփվելիս․ «Թե չէ՝ կան հեղինակներ, որոնք նկարահանում են Փարաջանովի մասին ֆիլմ՝ առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ ծանոթ լինելու։ Ինքս շատ եմ լուսանկարել Փարաջանովին, շուրջ 2000 լուսանկար եմ արել, բայց ափսոսում եմ, որ ձեռքումս չունեի տեսախցիկ, որպեսզի ֆիքսեի բոլոր այն զարմանալի, խելագարվելու պատմությունները, որոնք նա պատմում էր, օրինակ՝ բանտային կյանքից։ Նա ասում էր՝ ինձ հանճար դարձրել է սովետական իշխանությունը։ Միշտ, միշտ ուներ ասելիք»։

«Փարաջանովի յասամանագույն քամին», Գարս Խաչատրյանի խոսքով, հնարավոր է՝ առաջիկայում ցուցադրվի միջազգային կինոփառատոններում․ «Սա մեր ձոնն էր ու խոստովանանքը՝ Փարաջանովին»,- ասում է նա։

Հիշեցնենք, որ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում։

Աննա Բաբաջանյան