Կրթության ոլորտում բոլոր ծրագրերի գլխավոր շահառուն մարդն է․ այս մոտեցումը դրված է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության առանցքում․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
Բոլորը

Երևանում և մարզերում հուլիսի 14-18-ն անցկացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շաբաթը, որը նվիրված է կազմակերպության 10-ամյա գործունեությանն ու անցած ուղուն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հնգօրյա այս հավաքը միտված է ուսուցիչ-առաջնորդների, աշակերտների, գործընկերների ու աջակիցների համախմբմանը։ Շաբաթվա շրջանակում այսօր տեղի ունեցած միջոցառմանը որպես բանախոս մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, դեսպաններ, կրթության ոլորտի փորձագետներ, ուսուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անդամներին հիմնադրման 10-ամյակի առիթով՝ ընդգծելով կազմակերպության հետ համատեղ արդյունավետ աշխատանքն ու կարևոր ծրագրային նախաձեռնությունները՝ միտված կրթության համակարգի վերափոխմանը.

«Կրթության ոլորտում բոլոր ծրագրերի գլխավոր շահառուն մարդն է։ Այս մոտեցումը դրված է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության առանցքում՝ որպես գլխավոր գաղափար, որի շուրջ, ընդհանրապես, կառուցված են նպատակային ծրագրերը»:

Նախարարն ընդգծել է, որ հիմնադրամի աշխատանքը խիստ նկատելի է այն դպրոցներում, որոնցում աշխատում են կազմակերպության կողմից գործուղված ուսուցիչները՝ որպես օրինակ բերելով Ալավերդու ջրհեղեղից հետո այդ քաղաքի դպրոցներում աշակերտների հետ հանդիպումը.

«Կախված նրանից, թե ինչպես ենք աշխատում երեխաների հետ, էապես փոխվում են իրավիճակներին արձագանքելու նրանց հնարավորություններն ու հմտությունները։ Այն դպրոցում, որտեղ տեսա հիմնադրամի նախընթաց աշխատանքը, երեխաները խմբային էին կիսում իրենց էմոցիաները, աջակցում միմյանց, կարողանում իրավիճակից դուրս գալու ելքեր մատնանշել։ Սա կոնկրետ արդյունք է. երբ խոսում ենք ծրագրերից, կարևոր է, որ դրանք լինեն ոչ միայն թվերով, այլ հենց այսպիսի ազդեցություններով»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սերունդ» ծրագրին, որն ուղղված է դպրոցներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների բարելավմանը.

«Դպրոցի սոցիալ-հոգեբանական միջավայրի վերափոխմանն ուղղված «Սերունդ» ծրագիրը կարող է ընդլայնվել` հաշվի առնելով արդյունքն ու դրական արձագանքները։ Կրթության ոլորտում միայն ակադեմիական միջավայրի բարելավումը չի կարող ցանկալի արդյունք ապահովել, եթե զուգահեռաբար չունենանք ապահով միջավայր, որտեղ երեխաները սովորում են սիրով և լավ են զգում։ Կարծում եմ, որ «Սերունդ» ծրագիրը միջավայրի բարելավման մասին է»:

Կրթության հասանելիության ապահովման համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է հատկապես գյուղական բնակավայրեր ուսուցիչների գործուղման ծրագիրը՝ ուղղված հենց դպրոցներում սոցիալ-հոգեբանական, համագործակցության միջավայրերի ամրապնդմանը:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ համավարակի և հետպատերազմյան իրավիճակում հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների հետևողական գործընթացը հնարավոր է դարձել միայն համատեղ աշխատանքի և գործընկերության շնորհիվ:

«Պետության հետ աշխատանքը և պետական քաղաքականության մշակմանն աջակցությունը պահանջում են նաև ինստիտուցիոնալ նրբանկատության և պետական շահի գիտակցում, որը միշտ տեսնում ենք մեր գործընկերության շրջանակում: Վստահ եմ, որ այս որակյալ գործընկերությունը մեզ առաջ է տանելու, և մենք գրանցելու ենք նորանոր հաջողություններ՝ առաջին հերթին մեր երեխաների զարգացման և որակյալ կրթության ապահովման առումով»,- ասել է նախարարն ու շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեմ Սիմոնյանը և հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին ներկա է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: