2026թ. Երևանը կհյուրընկալի COP 17-ը. Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Քննարկվել է հաջորդ տարի Երևանում անցկացվելիք COP 17-ը, օդի որակի բարելավման ոլորտում առկա խնդիրները և այլն։

«Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում։

«Որպես հյուրընկալող քաղաք՝ մենք սերտորեն ներգրավված ենք կազմակերպչական գործընթացում: Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ դիրքավորելով Երևանը որպես գլոբալ կլիմայական երկխոսության հիմնական դերակատար»,- նշել է քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև օդի որակի բարելավման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որում ներառված են բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Արդյունավետ լուծումները կիրառելու նպատակով  Երևանն ուսումնասիրում է նաև գործընկեր քաղաքների փորձը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեփոխման ծրագրերը ներկայացնելու համար՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի թիմը ևս կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության տարբեր ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր նախագծերի իրագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։