Ֆրանսիան, Իտալիան և Չեխիան հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման նախաձեռնությանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երեք երկիր՝ Ֆրանսիան, Իտալիան ու Չեխիան, հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման նախաձեռնությանը։ Այս մասին հայտնել են արևմտյան մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Politico-ի՝ Ֆրանսիայի բացասական դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց պնդում է, որ եվրոպացիները զարգացնեն իրենց սեփական պաշտպանական արդյունաբերությունը ներքին գնումների միջոցով: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի կառավարությունը, փորձելով հաղթահարել բյուջեի դեֆիցիտը, դժվարանում է խթանել սեփական պաշտպանական ծախսերը:

Նույն՝ բյուջետային պատճառներով Իտալիան նույնպես չի ցանկանում միանալ գնումների համար վճարելու նախաձեռնությանը։

«Իտալիան գործնականում բյուջետային հնարավորություններ չունի։ Այստեղ երբեք խոսք չի եղել ամերիկյան զենք գնելու մասին»,- La Stampa-ին հայտնել են Իտալիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ևս հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնմանը։

«Չեխիան կենտրոնացած է Ուկրաինային աջակցելու այլ նախագծերի և եղանակների վրա, ինչպիսին է չեխական զինամթերքի նախաձեռնությունը։ Հետևաբար, այս փուլում մենք չենք քննարկում այս ծրագրին մասնակցությունը»,- ասել է նա Publico-ին տված մեկնաբանության մեջ։

Politico-ն Գերմանիան անվանում է Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման համար վճարելու գաղափարի հիմնական նախաձեռնողներից մեկը։ Երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ վերջին օրերին ինքը մի քանի անգամ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և վստահեցրել, որ Գերմանիան «որոշիչ դեր կխաղա» մատակարարումների հարցում։

Մերցի կառավարությունը գտնում է, որ ամերիկյան զենքի գնումը Ուկրաինային անհրաժեշտ միջոցներով արագ ապահովելու քիչ տարբերակներից մեկն է՝ հաշվի առնելով Եվրոպայի սահմանափակ արտադրական հզորությունները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ Մեծ Բրիտանիային, Նիդերլանդներին, Դանիային, Շվեդիային, Նորվեգիային և Կանադային է անվանել ամերիկյան մատակարարումների համար վճարելու նախաձեռնության կողմնակիցներ։

Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները կնքել են Ուկրաինային զենք մատակարարելու մասին համաձայնագիր, որի համաձայն՝ Կիևին կմատակարարվի ամերիկյան զենք, իսկ դրա համար կվճարեն Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները։ Հաջորդ օրը Թրամփը նշել էր,  որ Patriot համակարգերի համար Ուկրաինային հրթիռների մատակարարումն արդեն իսկ իրականացվում է Գերմանիայից, «և հետո  Գերմանիան կփոխարինի դրանք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի