Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն (Թուրքիայի գլխավոր ժողովրդահանրապետական կուսակցության՝ CHP-ի անդամ) այսօր երրորդ անգամ ներկայացել է դատարանին՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքին ուղղված իր մեկնաբանությունների գործով։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստը տեղի  է ունեցել  Ստամբուլի 14-րդ Բարձրագույն քրեական դատարանում, որը գտնվում է Մարմարա բանտի տարածքում։

Իմամօղլուին այս գործով սպառնում է մինչև 7 տարի 4 ամիս ժամետով ազատազրկում և քաղաքական գործունեություն ծավալելու արգելք՝ «սպառնալիքի», «պետական պաշտոնյայի նկատմամբ հրապարակային վիրավորանքի» և «ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված անձանց թիրախավորելու» մեղադրանքներով։

Մարդիկ դատարանում նրան ծափերով են դիմավորել։ Նրանք վանկարկել են «Նախագահ Իմամօղլու», «Միայնակ փրկություն չկա» և «Նախագահ Էքրեմ» կարգախոսներ։ Նիստին ներկա են եղել Իմամօղլուի կինը՝ Դիլեք Քայա-Իմամօղլուն, նրա որդին՝ Սելիմ Իմամօղլուն, CHP-ի նախագահ Օզգյուր Օզելը, TİP-ի նախագահ Էրքան Բաշը, այլ պաշտոնյաներ ու գործիչներ։

«Ուզում եմ ասել, որ քաղաքական միջամտության ճնշման տակ գտնվողները կստանան իրենց արժանի վերաբերմունքը և պատասխանատվության կենթարկվեն, երբ ժամանակը գա։ Ես նրանցից եմ, ովքեր մտածում են հաջորդ սերնդի, այլ ոչ թե հաջորդ ընտրությունների մասին։ Ես կրկին հայտարարում եմ, որ շարունակում եմ որպես զինվոր պայքարել չարագործների դեմ»,- ասել է նա։

Ընդմիջումից հետո դատավորը հրապարակել է վճիռը։ Իմամօղլուն արդարացվել է «նպատակային հարձակման» մեղադրանքից և դատապարտվել 1 տարի 5 ամիս 15 օր ժամկետով ազատազրկման՝ «պետական պաշտոնյային վիրավորելու» համար, 2 ամիս 15 օր ազատազրկման՝ «սպառնալիքների» համար։ Ընդհանուր առմամբ, նա դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման։

Պաշտպանական կողմը բողոքարկելու է վճիռը։

Իմամօղլուն կալանքի տակ է մարտի 23-ից՝ Ստամբուլի քաղաքապետարանի վերաբերյալ հետաքննությունների պատճառով։

CHP-ի նկատմամբ շարունակվող ճնշումները, որոնք հանգեցրել են կուսակցությունից բազմաթիվ քաղաքապետերի ձերբակալության և պաշտոնանկության, ինչպես նաև Ստամբուլում և այլուր տասնյակ քաղաքային պաշտոնյաների ձերբակալության, շատերի կողմից դիտվում են որպես երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի փորձ՝ վարկաբեկելու կուսակցությունը և ասպարեզից հեռացնելու Իմամօղլուին որպես իր ամենաուժեղ քաղաքական մրցակցի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի