Ստամբուլի ընդդիմադիր բանտարկված քաղաքապետին սպառնում է 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում

Լուրեր

05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործով երկրորդ դատական ​​նիստը՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի և նրա ընտանիքի դեմ նրա արած հայտարարությունների պատճառով, գրում է TRT Haber-ը։

Իմամօղլուն ներկա է եղել դատական ​​նիստին, որի ընթացքում նրան մեղադրել են «ահաբեկչության դեմ պայքարին մասնակցած անձանց թիրախավորելու», «պետական ​​պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու» և «սպառնալու» մեջ։ Դատարանում արված հայտարարության մեջ Իմամօղլուն կտրականապես հերքել է մեղադրանքները՝ գործը որակելով քաղաքական և իրեն ընտրական հաջողության համար պատժելու ավելի լայն ջանքերի մաս։

«Այսօր ես չեմ դատվում այստեղ։ Իրականում հետապնդվում է կառավարությանը, ժողովրդավարական յուրաքանչյուր նվաճման և ժողովրդի կամքին դուր չեկող յուրաքանչյուր այլախոհ դիրքորոշում»,- ասել է նա։

Իմամօղլուի փաստաբանները ժամանակ են խնդրել՝ պաշտպանությունը կառուցելու համար։ Գործը հետաձգվել է մինչև հուլիսի 16-ը։

Իմամօղլուին սպառնում է մինչև 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում 3 հանցագործությունների համար, ինչպես նաև  քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք։ Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչական հանցագործությունների քննչական բյուրոյի կողմից կազմված մեղադրական եզրակացության մեջ գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքը ներառված է որպես «տուժող»։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հետաքննությունը սկսվել է ի պաշտոնե՝ պարզելով, որ Իմամօղլուի կողմից գլխավոր դատախազ Գյուրլեքի դեմ իր ելույթի ժամանակ արված հայտարարություններում քրեական բովանդակություն կա։

Իմամօղլուն և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը Գյուրլեքին մեղադրում են իր դատական ​​լիազորություններն օգտագործելու համար՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության հրամանով ընդդիմադիր կուսակցությունը թիրախավորելու համար։

Իմամօղլուն բազմաթիվ հետաքննությունների է ենթարկվում և 2022 թվականի դեկտեմբերին դատապարտվել է ավելի քան երկու տարվա ազատազրկման, նրան արգելվել է զբաղվել քաղաքականությամբ՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) անդամներին վիրավորելու մեղադրանքով։ Քաղաքապետը բողոքարկել է դատավճիռը։

Գյուրլեքին ուղղված նրա քննադատության վերաբերյալ դատավարության արդյունքը կարող է էականորեն ազդել Իմամօղլուի քաղաքական ապագայի վրա, քանի որ դատապարտումը և քաղաքական արգելքը նրան կհեռացնեն քաղաքականությունից։

Հիշեցնենք, որ Իմամօղլուն մարտին ձերբակալվել, ապա կալանավորվել է կոռուպցիոն և այլ մեղադրանքներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի