Նախագահի նստավայրում նորանշանակ դատավորները երդվել են
Նախագահական նստավայրում այսօր նորանշանակ մի քանի դատավորներ երդվել են: ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի, վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանի և Դանիել Դանիելյանի երդման արարողությունը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: