Իրանի խորհրդարանը բացառում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը՝ մինչև Թեհրանի նախապայմանների կատարումը

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ երկիրը չպետք է վերսկսի միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ մինչև Թեհրանի նախապայմանների կատարումը։ Այս մասին ասվում է Իրանի պետական լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարության մեջ, գրում է Reuters-ը։

«Երբ ԱՄՆ-ը բանակցություններն օգտագործում է որպես գործիք՝ Իրանին խաբելու և սիոնիստական ռեժիմի կողմից հանկարծակի ռազմական հարձակումը թաքցնելու համար, բանակցությունները չեն կարող վարվել նախկինի պես։ Պետք է նախապայմաններ սահմանվեն, նոր բանակցություններ չեն կարող տեղի ունենալ, քանի դեռ դրանք լիովին չեն կատարվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում նախապայմանները սահմանված չեն, սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ավելի վաղ  հայտարարել էր՝ պետք է երաշխիքներ լինեն, որ Թեհրանի դեմ հետագա հարձակումներ չեն լինի։

Իսրայելը և ԱՄՆ-ն անցյալ ամիս հարվածներ էի  հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին՝ պնդելով, որ դրանք միջուկային զենքի մշակմանն ուղղված ծրագրի մաս են կազմում։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներ ունի։

12-օրյա պատերազմից առաջ Թեհրանը և Վաշինգտոնը Օմանի միջնորդությամբ անցկացրել էին անուղղակի բանակցությունների հինգ փուլ, որոնց ընթացքում ԱՄՆ-ի պահանջները Թեհրանից՝ դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, փակուղի էին մտել։

Անցյալ շաբաթ Արաղչին վերահաստատել էր Թեհրանի դիրքորոշումը՝ երկիրը չի համաձայնվի միջուկային համաձայնագրի, որը կկանխի նրա ուրանի հարստացումը, և կհրաժարվի քննարկել միջուկայինից դուրս թեմաներ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռների ծրագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցություններ վարել, քանի որ նրա միջուկային օբյեկտներն այժմ «ոչնչացված են», սակայն ԱՄՆ-ը, երեք եվրոպական երկրների հետ համակարգված համագործակցությամբ, համաձայնել է օգոստոսի վերջը սահմանել որպես համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն էլ հայտարարել է, որ Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը կգործարկեն ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկման մեխանիզմը, որը թույլ կտա միջազգային պատժամիջոցները վերականգնել Իրանի նկատմամբ մինչև օգոստոսի վերջ, եթե համաձայնագրի հարցում կոնկրետ առաջընթաց չգրանցվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի