Չինաստանը դեմ է ՌԴ-ի գործընկերների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու՝ Թրամփի ծրագրերին

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Չինաստանը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի առևտրային գործընկերների ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին առաջարկին, եթե Կրեմլը 50 օրվա ընթացքում չդադարեցնի պատերազմն Ուկրաինայում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Չինաստանը վճռականորեն դեմ է բոլոր անօրինական միակողմանի պատժամիջոցներին։ Մաքսային պատերազմում հաղթողներ չկան, և հարկադրանքն ու ճնշումը չեն լուծի խնդիրները»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Նա նաև հավելել է, որ Պեկինի դիրքորոշումն Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ եղել և մնում է «հստակ և հետևողական»։

«Մենք միշտ համարել ենք, որ երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամի միակ կենսունակ լուծումն են»,- ասել է Ցզյանը։

Ըստ AFP-ի՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ավելի քան երեք տարի անց Ռուսաստանի ամենամեծ առևտրային գործընկերը Չինաստանն է։ Bruegel վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Մոսկվայի ու Պեկինի միջև ներմուծման և արտահանման տարեկան ծավալը կազմում է գրեթե 240 միլիարդ դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում Ռուսաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 48%-ը։

Կենտրոնի գնահատականով՝ Ռուսաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը, հավանաբար, Եվրամիությունն է: Մասնագետները կարծում են, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև առևտրի ծավալը կարող է հասնել Ռուսաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 14%-ին (71 միլիարդ դոլար): Հնդկաստանը Ռուսաստանի գործընկերների ցանկում երրորդ տեղում է՝ 68 միլիարդ դոլար առևտրի ծավալով։ Չորրորդ տեղում Թուրքիան է:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100% երկրորդային մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ համաձայնագիր ձեռք չբերվի առաջիկա 50 օրվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի