Ես խնդիր չեմ տեսնում հին ԸՕ-ով ընտրությունների գնալու հարցում. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
Բոլորը

Ես խնդիր չեմ տեսնի, եթե այս Ընտրական օրենսգիրքը չընդունվի, և հին օրենսգրքով գնանք ընտրություններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Որովհետև հիմա այլ իրավիճակ է: Եթե որևէ մեկը փող չի բաժանում, մեծ հաշվով՝ ռեյտինգային համակարգը, որը ստեղծվել էր փող բաժանելու համար, այլևս չի գործելու: Բայց եթե կլինի համամասնական, այստեղ արդեն մարզերից ներկայացվածության խնդիր է առաջանալու, և սա պետք է կուսակցություններն իրենց ներսում լուծեն, իրենց ցուցակներն այնպես կազմեն, որ մարզերից ներկայացուցիչները լինեն անցողիկ տեղերում»,- հավելեց Մարուքյանը:

Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին «Լույս» դաշինքո՞վ են մասնակցելու, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ առայժմ հարցը չեն քննարկել, բայց տրամաբանությունը դա է հուշում:

«Ֆորմալ չենք հավաքվել ու որոշել, բայց տրամաբանությունը հուշում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդը, որը, բնականաբար, շատ լուրջ ռեսուրս է, և այն սկզբունքները, որոնք դրվել են դաշինքի հիմքում, գործում են մինչ այսօր, հետևաբար, այդ նույն ձևաչափով կմասնակցենք ԱԺ ընտրություններին»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում