ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Վիննիցային և Կրիվոյ Ռոգին․ կան տուժածներ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 16-ի գիշերը կրկին հարվածել են Ուկրաինային։ Վիննիցայի մարզում ռուս զինվորականները հարձակվել են երկու քաղաքացիական արդյունաբերական օբյեկտի վրա, լայնածավալ հրդեհներ են բռնկվել, գրում է Current time-ը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ժամը 08:00-ի դրությամբ՝ մեկ հրդեհ մարվել է, մյուս օբյեկտում աշխատանքները շարունակվում  են։ Միաժամանակ, վնասվել է չորս բնակելի տուն, վիրավորվել է ութ մարդ։

Վիննիցայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Զաբոլոտնայան հայտնել է, որ տարածաշրջանը հարձակման է ենթարկվել 28 ԱԹՍ-ով, որից 18-ը ոչնչացվել են։

Կրիվոյ Ռոգում տուժել է 17-ամյա պատանի։ Քաղաքի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլի խոսքով՝ ավերվել է արդյունաբերական ձեռնարկություն, բռնկվել են մի քանի հրդեհներ։ Քաղաքի մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

«Պատերազմի սկզբից ի վեր քաղաքի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակման՝ միաժամանակ բալիստիկ հրթիռի և 28 «Շահեդի» հետևանքով եղել են և բազմաթիվ հարվածներ», – գրել է նա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերը հարձակվել է երկրի վրա «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 400 ԱԹՍ-ով, հարվածային անօդաչու թռչող սարքերով և իմիտատորներով։

«Հարվածի հիմնական ուղղություններն են Կրիվոյ Ռոգը, Խարկովը, Վիննիցան»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ խոցվել է 198 անօդաչու թռչող սարք։ Խարկովում էլ ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի