Բացահայտվել է համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն. մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպություն։ Մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով:
Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը:

Հուլիսի 1-ին, մանրակրկիտ նախապատրաստումից հետո, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրին անսպասելի խուզարկություն, և հմուտ գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը:

Մինչ այդ ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:
Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ:

Ավելին՝ հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար:
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և միջոցառումերը շարունակվել են համատեղ:

Կիբեռհանցագործությունների բացահայտման գործում հատկապես կարևոր է ձեռք բերել ապացույցներ: Առաջին դեպքը չէր, և փորձառու իրավապահները գիտեին, որ այս հանցավոր կազմակերպության անդամները ևս ունեն իրավապահների անակնկալ այցելության դեպքում համակարգիչներում առկա ապացույցները ոչնչացնելու հստակ միջոցներ և ուղեցույց:

Մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով:

Ներկայացվածը Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական մեծամասշտաբ բացահայտումն էր։
Ներկայումս Քրեական ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցում են օտարերկրյա պետությունների գործընկերների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: