Քաղցրաշեն գյուղում մեքենա է այրվել
Հուլիսի 15-ին՝ ժամը 15։46-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է VAZ մակնիշի ավտոմեքենա։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին:
Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։