Խամենեիի խորհրդականը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն անում է գործողություններ, որոնք հակասում են իսլամական աշխարհի տեսակետներին

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Ադրբեջանին։

«Դուք սերտ հարաբերություններ ունեք Ադրբեջանի հետ, բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է գործողություններ, որոնք հակասում են իսլամական աշխարհի տեսակետներին: Դրանց թվում են Ջոլանիի և սիոնիստական ռեժիմի միջև միջնորդությունը, ինչպես նաև նավթի արտահանումը Իսրայել՝ այս ռեժիմի կողմից Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ հանցագործությունների գագաթնակետին: Կարող եք հարցնել նրանց, թե ինչու են ձեռնարկվում այս գործողությունները, որոնք հակասում են մուսուլմանների և իսլամական երկրների տեսակետներին»,- ասել է Վելայաթին՝ անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում և Ադրբեջանում ստեղծված իրավիճակին։

Միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում անցած շաբաթ՝ հուլիսի 12-ին։ Հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (Ջոլանիի) Բաքու կատարած այցի շրջանակում, ինչը նշանակալի իրադարձություն էր՝ հաշվի առնելով, որ Սիրիան և Իսրայելը վերջին երկու տասնամյակների ընթացքում թշնամական հարաբերությունների մեջ են եղել։

Բաքվում Ալ-Շարաան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Արդյունքում համաձայնեցվել է Սիրիային գազի մատակարարումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի