Կոշտան և ֆոն դեր Լեյենն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և «Խաղաղության խաչմերուկ»-ին․ ԵՄ խորհրդի հայտարարությունը

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր Բրյուսելում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական Միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու համար: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած  հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել են Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և արտահայտել իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունել են ԵՄ-ՀՀ նոր գործընկերության օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևորագույն հանգրվան է կապերի խորացման իրենց համատեղ հանձնառության մեջ։ Նրանք նաև գոհունակությամբ նշել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի կողմից վերջերս ընդունված «Եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

«ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը  և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպաս»՝ The Global Gateway ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ ակնկալվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։ 2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրոյի դիմակայունության և աճի ծրագիրը 50%-ով մեծացրել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը։ 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնության և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորման միջոցով ներդրումները խթանելու համար այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ոլորտային համագործակցության սերտացմանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի ներդրումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լեյենը նաև գնահատել են Հայաստանի շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայունությունը խթանելու ուղղությամբ, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով, ասվում է հաղորդագրությունում:

Առաջնորդները նաև ընդգծել են Հայաստանը Եվրամիության տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում ընդգրկելու հնարավորության կարևորությունը, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակում: Ավելին, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լեյենը շնորհակալություն են հայտնել Հայաստանին սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնել են շարունակել կոլեկտիվ  ջանքերը այդ ուղղությամբ։

Քննարկումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Առաջնորդները ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմադրողականության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը։

«Անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության, ապատեղեկատվության և կիբեռսպառնալիքների անդրադառնալով՝ ԵՄ-ն առաջարկել է համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և օգտագործելու ԵՄ առկա գործիքները։ Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարել է անկախ լրատվամիջոցները հզորացնելու համար 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

ԵՄ առաջնորդները ողջունել են այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Վերջապես, առաջնորդները եզրահանգման են եկել, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-ՀՀ հարաբերություններում և կոչ արել  շարունակել առաջընթացը ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի այս աշնանը կայանալիք հաջորդ նիստում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի