Սիրիայի Սուեյդա քաղաքում էթնիկ բախումների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել

Լուրեր

29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
Բոլորը

Սիրիայի հարավում, հիմնականում դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքում, բեդվին ցեղերի և տեղացի զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել է 37 մարդ։ Իշխանություններն ուժեր են ուղարկել՝ իրավիճակը ապաէսկալանցնելու  համար, գրում է France 24-ը։

Բախումները տարածքում մահացու բռնության առաջին բռնկումն են դրուզ համայնքի անդամների և անվտանգության ուժերի միջև ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած բախումներից ի վեր, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ էին սպանվել։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ զոհվել է առնվազն 37 մարդ, որոնցից 27-ը՝ դրուզներ, այդ թվում՝ երկու երեխա, իսկ 10-ը՝ բեդվիններ։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «ավելի քան 30 մահացածի և գրեթե 100 վիրավորի» մասին և հայտարարել, որ զորքեր կտեղակայի։ Նշվում է, որ այդ զորքերը «կսկսեն անմիջական միջամտություն տարածքում՝ հակամարտությունը լուծելու, բախումները դադարեցնելու, անվտանգություն հաստատելու, միջադեպերի համար պատասխանատուներին հետապնդելու և նրանց իրավասու դատական մարմիններին հանձնելու համար»։

Սիրիական պետական SANA լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ անվտանգության ուժերը տեղակայվել են Դարաա և Սուեյդա նահանգների միջև վարչական սահմաններին՝ ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Սուեյդայի նահանգապետ Մուստաֆա ալ-Բաքուրը կոչ է արել իր ընտրողներին «զսպվածություն ցուցաբերել և արձագանքել բարեփոխումների ազգային կոչերին»։

Սիրիացի մի քանի դրուզ հոգևոր առաջնորդներ նույնպես հանգստության կոչ են արել, իսկ Դամասկոսին խնդրել են միջամտել։

Քաղաքացիական պատերազմից առաջ Սիրիայի դրուզ բնակչությունը կազմում էր շուրջ 700,000 մարդ, իսկ Սուեյդա նահանգում գտնվում է ամենամեծ համայնքը։ Բեդվինների և դրուզների խմբավորումները Սուեյդայում երկարատև թշնամություն ունեն, երբեմն բախումներ են գրանցվում նրանց միջև։

ՆԳՆ-ն հայտարարել է, որ բռնությունը «տեղական ռազմական խմբավորումների և կլանների միջև բռնկված զինված բախումների արդյունք է՝ նախորդ ժամանակաշրջաններում կուտակված լարվածության ֆոնին»։

Սիրիայի երկարամյա ղեկավար Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր մտահոգություններ են առաջացել փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության վերաբերյալ նոր իսլամիստական իշխանությունների օրոք։

Ապրիլին և մայիսին նոր անվտանգության ուժերի և դրուզ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել, իսկ տեղական առաջնորդներն ու կրոնական գործիչները համաձայնագրեր ստորագրել՝ սրացումը զսպելու և դրուզ զինյալներին նոր կառավարությանն ավելի լավ ինտեգրելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի