Թուրքիան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. Էրդողան

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղության բանակցություններին և շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը էմիրաթցի գործընկեր Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան կարևոր քայլ է կատարել «ահաբեկչությունն ամբողջությամբ բացառելու ուղղությամբ» ինչպես Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի օրակարգից:

Հիշեցնենք՝ Աբու Դաբիում  Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը տևել է մի քանի ժամ։  Ավարտից հետո  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները գրեթե միաժամանակ հրապարակել էին հանդիպման արդյունքների վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություն, որտեղ հայտնել էին՝  երկկողմ հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։