Իսրայելական հարվածի հետևանքով Գազայում զոհվել են ջրի հերթում կանգնած երեխաներ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ ծառայությունների աշխատակիցների հաղորդմամբ՝ կիրակի օրը Իսրայելի օդային հարվածի հետևանքով Գազայի կենտրոնում զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ վեց երեխա, ովքեր սպասում էին իրենց հերթին՝ ջրի տարաները լցնելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զոհվածների մարմինները տեղափոխվել են Նուսեյրաթի «Ալ-Ավդա» հիվանդանոց։ Նույն հիվանդանոցում բուժում են ստացել նաև 16 վիրավորներ, որոնցից յոթը՝ երեխաներ, հայտնել է հիվանդանոցի բժիշկներից մեկը։

Ականատեսները պատմել են, որ անօդաչու թռչող սարքը հրթիռ է արձակել մարդկանց վրա, ովքեր դատարկ տարաներով կանգնած էին ջրատար բաքի մոտ ալ-Նուսեյրաթ փախստականների ճամբարում։

Իսրայելի զինվորականները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։

Հարվածից հետո տարածված տեսանյութերում, որոնց իսկությունը դեռ պետք է հաստատվի, երևում են երեխաների արյունալի մարմինները։ Տեղաբնակները շտապել են դեպքի վայր և վիրավորներին տեղափոխել հիվանդանոց ավտոմեքենաներով և սայլակներով։