ԱՄՆ-ում բժշկի նկատմամբ չեղարկվել են մեղադրանքները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ոչնչացնելու և պատվաստման սերտիֆիկատներ կեղծելու համար

Լուրեր

24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևը
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին կարգադրել է չեղարկել մեղադրանքները մի բժշկի նկատմամբ, որը մեղադրվում էր կորոնավիրուսի պատվաստանյութեր ոչնչացնելու համար՝ 28 հազար դոլարի չափով, կեղծ պատվաստման քարտեր տարածելու, ինչպես նաև ծնողների խնդրանքով երեխաներին պատվաստանյութի փոխարեն ֆիզիոլոգիական լուծույթ ներարկելու մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արդարադատության նախարարությունը մեղադրանք էր առաջադրել բժիշկ Մայքլ Քիրք Մուրի նկատմամբ 2023 թվականին՝ Բայդենի վարչակազմի օրոք։ Բոնդին նշել է, որ Մուրը «իր հիվանդներին ընտրության հնարավորություն է տվել այն ժամանակ, երբ դաշնային կառավարությունը հրաժարվել է դա անել»։

Մուրի՝ մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժի դեմ քրեական գործ է հարուցվել Յուտա նահանգում։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել ներկայացված մեղադրանքներից որևէ մեկում, ներառյալ պետության դեմ խարդախության նպատակով դավադրության համար։

Մուրի հիմնադրած Plastic Surgery Institute of Utah, Inc. ընկերությունը և ևս երեք անձ մեղադրվել են պետության և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) դեմ խարդախության փորձի համար։ Associated Press-ի տվյալներով՝ բժիշկ Մուրին և մյուս մեղադրյալներին սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում մի քանի հոդվածներով։

Յուտայի նահանգային դատախազությունը հայտնել էր, որ 2023 թվականին Մուրին մեղադրանք էր ներկայացվել ավելի քան 1900 պատվաստանյութի չափաբաժնի վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու համար։

Լուսանկարում ԱՄՆ գլխավոր դատախազն է