ԿԳՄՍ նախարարն ու Վրաստանի իր պաշտոնակիցը ստորագրել են երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության ծրագիր

Լուրեր

29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեին։ Քննարկել են 2026 թվականին Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը, Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երկու պետություններում կազմակերպվող մշակութային միջոցառումները, որոնց շրջանակում 2025 թվականի հունիսի 5-7-ը Հայաստանում կայացան Վրաստանի մշակույթի օրերը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հուլիսի 12-ին Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանի վերաբացման կարևորությունը՝ շեշտելով, որ բացման արարողությանը համատեղ մասնակցությունը Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ամրապնդման խթան կհանդիսանա։

Возможно, это изображение 2 человека и текст

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարությունների միջև ստորագրվել է ծրագիր՝ մշակույթի բնագավառում 2025-2027 թթ. համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։ Կողմերը կխրախուսեն երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև տեղեկությունների և մասնագետների փոխանակումը, ինչպես նաև գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառներում համագործակցությունը։

Կխրախուսվեն փոխադարձ մասնակցությամբ կազմակերպվող մշակութային միջոցառումները, այդ թվում՝ երաժշտական, ֆիլմերի, պարարվեստի և թատերական փառատոների, մրցույթների և աշխատաժողովների կազմակերպման միջոցով։

Նախատեսվում է դիտարկել նաև 2026 թվականին Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։

Հաշվի առնելով երկրների առաջնահերթությունները՝ կողմերը կհամագործակցեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների իրավասության ներքո գտնվող հարցերի, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի շրջանակում։

Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Վրաստանի ազգային թանգարան։