Ինչպես է Ալեքսանդր Սարգսյանը ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը. «Ժողովուրդ»

Լուրեր

15.03.2026 | 13:39
Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
15.03.2026 | 12:39
Իտալիան գրեթե 40 տարվա արգելքից հետո սկսել է նախապատրաստվել ատոմային էներգետիկայի վերադարձին. Bloomberg
15.03.2026 | 12:08
Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն
15.03.2026 | 11:20
Վթարային ջրանջատում Երևանում
15.03.2026 | 11:03
«Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը չեղարկվել են
15.03.2026 | 10:34
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
15.03.2026 | 10:24
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունն արդեն ստուգել է, թե Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը՝ տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամյա փոխանցումով: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղեկություն կտրամադրվի:

Հիշեցնենք, որ Սարգսյանի կուտակած գումարների մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաեւ այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր գույքն ապօրինի արգելանքի տակ պահելու մասով: Բանն այն է, որ Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք էր դրվել դեռեւս հուլիսի 9-ին, որից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանված կարգով հաստատվել է՝ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով:

Եվ ահա ԱԱԾ-ն խոստանում է առաջիկայում այս մասով նոր բացահայտումներ անել:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: