Եգիպտոսի նախագահի՝ ՀՀ պաշտոնական այցը նոր խթան հանդիսացավ փոխգործակցության խորացման համար. դեսպանը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման օրակարգին և հեռանկարներին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է դեսպանին, Եգիպտոսի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, զարգացում և հաջողություններ։

«Շնորհիվ նաև Ձեր ջանքերի՝ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում և հաջողություններ արձանագրում։ Պատահական չէ, որ Եգիպտոսը եղել է այն առաջին երկրներից մեկը, որ դեսպանատուն է բացել Հայաստանում, իսկ Հայաստանը՝ իր առաջին դեսպանություններից մեկը հենց Կահիրեում։ Այս հարաբերություններում մեծ դեր ունի նաև Եգիպտոսում հաստատված հայկական համայնքը»,- ողջունելով դեսպանին ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսը Հայաստանի համար բարեկամական երկիր է, և երկու ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են պատմական հիմքերի վրա։

«Եգիպտոսն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ կրող երկրներ են, և մեր ժողովուրդների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ»,- ասել է նախագահը։ Նա նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված քաղաքական բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռում՝ առավել խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։ Նախագահը հավելել է, որ այդ քաղաքական երկխոսությունն իր դրական ազդեցությունն է թողնում նաև գործարար կապերի զարգացման վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական փոխգործակցության համար։

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով․

«Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ։ Մեր ազգային տոնի նախաշեմին Ձեր կողմից ցուցաբերված ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Շնորհակալ եմ այն աջակցության համար, որ Դուք մշտապես ցուցաբերում եք Հայաստանում իմ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում, որը միտված է մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը»։

Դեսպանը մատնանշել է 2023 թվականի սկզբին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը՝ նշելով, որ այն նոր խթան հանդիսացավ հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման և փոխգործակցության խորացման համար։ Սերենադ Գամիլը նաև ընդգծել է եգիպտահայ համայնքի նշանակալի ներդրումը Եգիպտոսի զարգացման գործում:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Եգիպտոսի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին։