«Գլոբալ արտահայտման» 2025թ․ զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

Լուրեր

31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Article 19» մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Գլոբալ արտահայտման զեկույց 2025»-ը՝ The Global Expression Report 2025-ը։

Զեկույցում Հայաստանը 161 երկրի շարքում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը․ մեր երկիրը 67 միավորով գտնվում է ավելի քիչ սահմանափակումների խմբում։ Հայաստանը մեր տարածաշրջանում ունի լավագույն ցուցանիշը։

Վրաստանը 77-րդ տեղում է՝ 56 միավորով և գտնվում է սահմանափակումներով խմբում, Ադրբեջանը ճգնաժամային խմբում է, զբաղենում է 144 տեղը՝ 6 միավորով։ ՀՀ մյուս հարևաններից Թուրքիան 9 միավորով 137 տեղում է՝ կրկին ճգնաժամային խմբում, Իրանը 8 միավորով 140-րդ հորիզոնականում է՝ ճգնաժամային խմբում։

Զեկույցում նշվում է, որ մարդկանցից ավելի քան երկու երրորդն ավելի քիչ արտահայտվելու ազատություն ունի, քան տասը տարի առաջ։

Վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 5.6 միլիարդ մարդու արտահայտվելու ազատությունը նվազել է։ 77 երկրում  միավորները վատացել են, և միայն 35 երկիր է այժմ դասակարգվում որպես «բաց»։ Նշվում է, որ մեզանից միայն 4%-ը՝ 300 միլիոնից պակաս մարդ, ընդամենը 15 երկրում վերջին տասնամյակում զգացել է խոսքի արտահայտման բարելավում։

Հիմնվելով խոսքի ազատության 25 ցուցանիշների վրա՝ զեկույցը հետևում է արտահայտման ազատությանը 161 երկրներում և յուրաքանչյուր երկրին տալիս 0-ից 100 միավոր։ Այս միավորը յուրաքանչյուր երկիր դասում է խոսքի ազատության հինգ կատեգորիաներից մեկում։ Այդ կատեգորիաները ներառում են՝ «բաց», «քիչ սահմանափակումներով», «սահմանափակված», «խիստ սահմանափակված», «ճգնաժամային»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի