Հութիները Կարմիր ծովում երկու առևտրային նավ են խորտակել. արևմտյան զինվորականները նավերին այդպես էլ օգնության չհասան․ The Insider

Լուրեր

04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարմիր ծովում հութիները խորտակել են երկու առևտրային նավ՝ «Magic Seas»-ը և «Eternity C»-ն: Երկու օր շարունակ անձնակազմերը փորձում էին հետ մղել հարձակումները, սակայն արևմտյան զինվորականներից ոչ մի օգնություն չեղավ: Հարձակումներն ուղեկցվել են անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և նռնականետերի արձակման սարքերի կիրառմամբ։ Առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 15-ը անհետ կորած է: Եմենում ամերիկյան առաքելության տվյալներով՝ նավաստիներից մի քանիսը գերեվարվել են հութիների կողմից: Սա հութիների կողմից առևտրային նավերի վրա իրականացված առաջին հաջող հարձակումն է նոյեմբերից ի վեր և ամենամահացուներից մեկը՝ նավագնացությունը խոչընդոտելու նրանց արշավի սկզբից ի վեր, որ նրանք իրականացնում են ՀԱՄԱՍ-ին աջակցելու և Գազայում պատերազմին ի պատասխան, ասվում է The Insider-ի անդրադարձում։

Eternity C-ի օպերատոր Cosmoship Management-ի սպան ասել է, որ փորձել է օգնություն խնդրել բրիտանական նավատորմից և եվրոպական Aspides առաքելությունից, սակայն իրեն ասել են, որ տարածքում նավեր չկան։

Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի վերանայել իր ռազմական ներկայությունը՝ ի պատասխան հարձակումների։ Պաշտոնապես, երկու ամիս առաջ Թրամփի հետ կնքված հրադադարը դեռևս ուժի մեջ է, քանի որ հարձակումները չեն թիրախավորել ամերիկյան նավերը։

Հարձակում Magic Seas-ի վրա

Հարձակումը սկսվել է հուլիսի 6-ի կեսօրին, երբ Magic Seas-ը Եմենի ափերի մոտով նավարկում էր դեպի Թուրքիա։ Նավը տեղափոխում էր պարարտանյութ և պողպատ։ Համատեղ ծովային տեղեկատվական կենտրոնի (JMIC) տվյալներով՝ չորս կամ հինգ փոքր նավակ մոտեցել են նավին և կրակ են բացել նրա պահակների հետ։ Հարձակվողներից մեկը կամրջակի վրա արձակել է նռնականետ։

Մեկուկես ժամ անց հարձակվող նավակների թիվը հասել էր յոթի կամ ութի։ Հրթիռը հարվածել է նավի պահեստին, որից հետո չորս նավակ միացել է հարձակմանը։ Պահակախումբը կրակ է բացել և ոչնչացրել դրանցից երկուսը, սակայն մնացած երկուսը հասել են իրենց նշանակետին։ Մեքենայի սենյակը սկսել է լցվել ջրով, և անձնակազմը լքել է նավը։ Հութիները նավ են բարձրացել, տեղադրել պայթուցիկներ և խորտակել նավը։ Ավելի ուշ նրանք հրապարակել են պայթյունի  տեսանյութը։

Հարձակում Eternity C-ի վրա

Հուլիսի 7-ի երեկոյան, առաջին հարձակման վայրից ընդամենը հինգ մղոն հեռավորության վրա, Eternity C-ն, որը լողում էր դեպի Սաուդյան Արաբիա, նույն կերպ հարձակման է ենթարկվել։ Նրան շրջապատել են նռնակնետերվ նավակներ և մի շարք հարվածներ հասցրել ՝ շարժիչը խափանելով։ Wall Street Journal-ի կողմից լսված ռադիոհաղորդման մեջ լսվում է, թե ինչպես է օպերատորն ասում՝ «Mayday, mayday, mayday, մենք հարձակման տակ ենք»։

Մարտը շարունակվել է հաջորդ օրը, երբ հութիներն օգտագործել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Առևտրային նավը փորձել է օգնության հասնել, բայց զինյալները փակել են մուտքերը։ Երբ Eternity C-ի պահակախմբի զինամթերքը սպառվել է, անձնակազմը լքել է նավը։

Cosmoship-ը վարձել է մասնավոր ընկերություն՝ փրկարարական գործողությունն իրականացնելու համար, և չորեքշաբթի առավոտյան ջրից դուրս է բերվել 10 նավաստի։ Եվս 15-ը համարվում է անհետ կորած, այդ թվում՝ առնվազն 3-ը մահացել է նավի վրա։ Հութիները հայտարարել են, որ մի քանի նավաստիների իրենց հետ վերցրել են։ ԱՄՆ-ը դա անվանում է առևանգում և պահանջում է նրանց ազատ արձակել։

Ընտրովի թիրախավորում և ազդեցություն համաշխարհային առևտրի վրա

Ըստ Vanguard Tech-ի գործադիր տնօրեն Էլի Շաֆիկի՝ սրանք հութիների ամենաավերիչ հարձակումներն են մինչ օրս, որոնց մարտավարությունը փոխվում է, և հարձակումները դառնում են ավելի համակարգված: Խումբը նախկինում նավեր է խորտակել՝ 2023 թվականի նոյեմբերին ՀԱՄԱՍ-ին աջակցելու իր արշավը սկսելուց ի վեր, բայց ոչ նման ինտենսիվությամբ:

«Magic Seas» նավը 2023 թվականի դեկտեմբերին մտել է Իսրայելի Աշդոդի նավահանգիստ, իսկ նույն օպերատորի մեկ այլ նավ, ինչ «Eternity C»-ն, հունիսին մտել է Հայֆա։ Սա ենթադրում է, որ հութիներն այժմ թիրախավորում են նույնիսկ այն նավերը, որոնք անուղղակիորեն կապված են Իսրայելի հետ։ «Windward»-ի գործադիր տնօրեն Ամի Դանիելը նշել է, որ սա կարող է ազդել աշխարհի նավատորմի զգալի մասի վրա և արդյունավետորեն «բաժանել համաշխարհային նավագնացության համակարգը»։

Մերձավոր Արևելքում բրիտանական նախկին ռազմածովային սպա և Neptune P2P մասնավոր ծովային անվտանգության ընկերության հետախուզության ղեկավար Քրիստոֆեր Լոնգը նշել է, որ Եմենի ափերի մոտ ռազմական ներկայության բացակայությունը առևտրային նավերը լիովին խոցելի է դարձրել տարածաշրջանի ամենավտանգավոր հատվածում: ԱՄՆ-ի, Բրիտանիայի ներկայացուցիչները  և Aspides առաքելությունը հաստատել են, որ իրենց նավերը տարածքում չեն եղել։

Հութիներին, ՀԱՄԱՍ-ին և Հըզբոլլահին աջակցում է Իրանը: Թեհրանը վերջին ամիսներին մեծ կորուստներ է կրել Իսրայելի կողմից իր ռազմական ղեկավարության և միջուկային ծրագրի վրա հասցված մի շարք հարվածներից հետո: Այնուամենայնիվ, հութիները շարունակում են հարձակվել, և փորձագետները նշում են, որ խմբավորումը պահպանում է ինչպես հնարավորությունները, այնպես էլ քաղաքական կամքը՝ ապակայունացնելու նավագնացությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի