Սպանվել է ՌԴ ԶՈւ ծովային հետևակի 155-րդ բրիգադի հրամանատարը. այս բրիգադի զինվորները մեղադրվում են Բուչայում կատարված հանցագործությունների մեջ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Սպանվել է Ռուսաստանի զինված ուժերի 155-րդ առանձին ծովային հետևակի բրիգադի հրամանատար Սերգեյ Իլյինը։ Նրա մահվան մասին հաղորդագրություն է տարածել Չուվաշիայի Ուրմարսկի շրջանի վարչակազմը, գրում է Meduza-ն։

Հաղորդագրությունում նշվում է, որ Սերգեյ Իլյինը «կատարել է անմահ սխրանք՝ իր կյանքը զոհաբերելով հայրենիքի համար»։ Իշխանությունները չեն նշել, թե երբ և որտեղ է նա մահացել։

Z տելեգրամ ալիքների տվյալներով՝ Իլյինը մահացել է հուլիսի 2-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի վրա հարվածի ժամանակ։ Նույն ժամանակ մահացել է նաև Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովը, գրում է Astra տելեգրամ ալիքը։ Ռուսաստանի նախագահը հետմահու Միխայիլ Գուդկովին պարգևատրել է երկրորդ «Ոսկե աստղ» մեդալով։

Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ 155-րդ ծովային հետևակի բրիգադի մարտիկներին մեղադրել են պատերազմական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ Կիևի մարզի Բուչա քաղաքում կատարվածի։

Բացի այդ, 2024 թվականի օգոստոսին և 2025 թվականի հունվարին բրիգադի մարտիկները մեղադրվել են մի քանի ուկրաինացի զինվորների գլխատման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի