ՄԱԿ-ը հաստատել է, որ հունիսին Ուկրաինայում զոհվել է 232 խաղաղ բնակիչ. այն 2022 թվականի ապրիլից ի վեր ամենամահաբեր ամիսն է եղել

Լուրեր

29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
Բոլորը

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունը հրապարակել է հունիս ամսվա զեկույցը զոհված և վիրավորված խաղաղ բնակիչների թվի վերաբերյալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առաքելությանը հաջողվել է հաստատել մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի 232 խաղաղ բնակչի մահվան և 1343 մարդու վիրավորման մասին տեղեկությունները։ Նշվում է, որ սրանք 2022 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր ամսական ցուցանիշներն են։

ՄԱԿ-ի առաքելությունը լայնածավալ պատերազմի ամբողջ ընթացքում մուտք չի ունեցել օկուպացված ուկրաինական տարածքներ, և այնտեղ զոհվածների թիվը չի ներառվում դրա հաշվարկներում։ ՄԱԿ-ը չի տիրապետում ամբողջական տվյալների Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թվի վերաբերյալ։

ՄԱԿ-ի առաքելությունը գրանցել է ավելի քան 13,500 քաղաքացիական մահվան դեպք լայնածավալ պատերազմի ընթացքում, սակայն «քաղաքացիական բնակչությանը հասցված վնասի իրական մասշտաբները, հավանաբար, շատ ավելին են», հաղորդում է AFP-ն:

ՄԱԿ-ի առաքելության շրջանակում քաղաքացիական բնակչության շրջանում մահացությունների թվի աճը կապված է ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների ինտենսիվության աճի հետ։

«Երկրով մեկ հեռահար հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածների ընդլայնումն ավելի մեծ թվով մահեր և ավերածություններ է բերել առաջնագծից հեռու գտնվող խաղաղ բնակիչներին»,- ասել է առաքելության ղեկավար Դանիել Բելը։

Ռուսաստանը պնդում է, թե չի թիրախավորում խաղաղ բնակիչներին և հերքում է նրանց մահվան համար իր պատասխանատվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի