Ծրագիրը կխթանի գինու, առողջարանային, արկածային, մշակութային, էկո և կրթական զբոսաշրջությանը 5 մարզում

Լուրեր

10.07.2026 | 17:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
10.07.2026 | 16:58
Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հայացքների մենամարտը լարված է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 16:46
Ստամբուլի հայկական գերեզմանատան դամբարանները վնասելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
10.07.2026 | 16:37
Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. «Շարունակելու եմ աշխատել որպես Շիրակի մարզպետ»
10.07.2026 | 16:34
ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուներին թույլատրվել է Բալթյան երկրների վրա խոցել անվտանգությանը սպառնացող ինքնաթիռները
10.07.2026 | 16:25
Ցավալի դեպքը դարձրել են քաղաքական շահարկման առարկա․ քաղաքապետարանը՝ առյուծի անկման մասին
10.07.2026 | 16:17
Հետընտրական «սառը ջո՞ւր». ապահովագրությանը զուգահեռ համավճար վճարելու մասին օրենքը գործում է ավելի քան 10 տարի, ինչ է փոխվել
10.07.2026 | 16:06
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին
10.07.2026 | 15:55
Սաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը պարտվում է Ուկրաինայում և էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ
10.07.2026 | 15:51
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանալու Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում
10.07.2026 | 15:45
ՌԴ-ի կողմից ուկրաինական պատերազմում ավելի քան 3500 օտարերկրացի է զոհվել
10.07.2026 | 15:33
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
10.07.2026 | 15:22
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
10.07.2026 | 15:10
Քոչարյանը՝ իրեն «նստեցնելու» հայտարարությունների մասին // Վարդավառին Հանրապետության հրապարակը փակ կլինի․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 15:04
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բոլորը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000  եվրո,  որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։Ծրագրի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ  է նախատեսվում վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 180 (հարյուր ութսուն) օր։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ  վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։  Մասնավորապես, Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված  կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունն Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։  Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝  առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։

 

Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, նշել է. «Սա Էկոնոմիկայի նախարարության կողմից, ըստ էության, արդեն իսկ իրականացված ծրագրի բովանդակային շարունակություն է, որովհետև նորից Համաշխարհային բանկի համագործակցությամբ, անցյալ տարիների ընթացքում տարբեր մարզերում, առնվազն՝ Արագածոտնում, Կոտայքում, Սյունիքում, Շիրակում և Վայոց ձորում համանման  բովանդակությամբ ծրագիր իրականացված է եղել և ժամանակը ցույց է տալիս, որ սա շատ արդյունավետ եղանակ է զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից՝ այն առումով, որ արդեն իսկ ձևավորված ենթակառուցվածքները թե ներքին և ներգնա զբոսաշրջության համար շատ որոշակի կայացած ուղղություններ են ձևավորել: Կարող ենք նաև մտածել, որ այս ծրագրի իրականացումը նախարարության կողմից առաջիկա տարիների ընթացքում դրա լավ շարունակությունը կլինի և մենք հնարավորություն կունենանք արդեն ավելի  համախմբված, ամբողջական տեսքի բերված այս կլաստերային զարգացման ենթակառուցվածքների հատկապես մոտեցմամբ զբոսաշրջիկների համար թե՛ ավելի գրավիչ դարձնել, և թե՛ ավելի ընդլայնել տեղում գտնվելու և տարբեր հետաքրքիր եղանակներով այնտեղ անցկացված ժամանակը լցնելու, լրացնելու հնարավորությունը»: