Գորիսի 57.7 հա հողամասը կնվիրաբերվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` սմարթ կենտրոն կառուցելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերելու որոշմանը։

Նախատեսվում է Գորիսում ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ:

«Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են ծրագրի իրականացման նպատակով առանձնացված, համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր 57.76518 հեկտար (7 միավոր) մակերեսով հողամասերը և շինությունները, այդ թվում՝ քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս, 52 հասցեում գտնվող անբարեկարգ մարզադաշտը ապամոնտաժման ենթակա մետաղական, կիսաքանդ 381.8քմ շինություններով, անհատույց սեփականության իրավունքով, նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ,  նախատեսում է Գորիս քաղաքում իրականացնել «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը՝ մասնավորապես Գորիսում ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը մշակվել է Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդության արդյունքում և Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից: Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան