Մարկո Ռուբիոն ու Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպեն

Լուրեր

10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 10-ին Մալայզիայում կայանալիք Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հաղորդում են Reuters-ը և AFP-ն՝ հղում անելով Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյային։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԲԿ-ին հաստատել է այս տեղեկությունը։

«Նման հանդիպումը մշակվում է»,- ասել է նա։

Պետքարտուղարության կայքում հրապարակված Ռուբիոյի աշխատանքային ժամանակացույցի համաձայն՝ հուլիսի 10-ին Լավրովի հետ նրա հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով 18:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:00-ին)։

Ռուբիոն և Լավրովն ավելի վաղ մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Նրանց առաջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հունիսին հայտարարել էր, որ Լավրովը և Ռուբիոն մշտական ​​կապի մեջ են։ Հուլիսի 4-ին ռուս նախարարն իր ամերիկացի գործընկերոջը շնորհավորական հեռագիր էր ուղարկել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ երկրների միջև հարաբերությունները «կստանան կայունություն և կանխատեսելիություն», բայց ընդգծել «գետնի վրա  իրականությունը» հաշվի առնելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է քննադատում ՌԴ իշխանություններին։ Նա, մասնավորապես, ասել է, որ դժգոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի